12:56 PM Ինչպե՞ս չգիրանալ Ամանորի արձակուրդներին | |
Անվերջ կերուխումներն ու ֆուրշետները չեն նպաստում ձեր բարեկազմությանը: Elle-ն տալիս է խորհուրդներ, որոնք կօգնեն տոնական օրերն անցկացնել առանց կազմվածքը վնասելու: Կազմեք գործողությունների պլան Որքան էլ գրավիչ է ձեզ թվում բազմոցին պառկելն ու հեռուստացույց նայելը, փորձեք ավելի ակտիվ միջոցառումների մասնակցել: Ամանորյա արձակուրդներին կա լայն ընտրություն, ուստի նախապես կազմեք ձեր պլանը: Էլ ե՞րբ ժամանակ կունենաք գնալ ցուցահանդես, համերգ կամ թատրոն: Ժամանակ հատկացրեք բյութի-պրոցեդուրաներին Կարևոր չէ՝ շատ ժամանակ կանցկացնեք գեղեցկության սրահում, թե տանը հոնքերն ուղղելով: Ցանկացած պրոցեդուրա թուլացնում է ձեզ, պարգևում ինքնավստահություն: Նորովի մարզվեք Կարող եք փոփոխել առօրյա դարձած մարզասրահներում մարզվելը: Սահմանափակեք ալկոհոլը Տոնական երեկույթները հազվադեպ են անցնում առանց արբեցնող կոկտեյլների ու գինիների: Մինչդեռ ալկոհոլային ըմպելիքներն ամենևին էլ անվտանգ չեն կազմվածքի համար: Ցանկալի է պահել ոսկե միջինը: Մի՛ խնայեք քնի հարցում Ոչ լիարժեք քունը ևս մի հզոր ազդակ է, որը կարող է դառնալ շատակերության պատճառ: Որպեսզի օրգանիզմն իսկապես հանգստանա, հարկավոր է նորմալ քնել: Ձևավորեք առողջ սովորույթներ Ամանորյա արձակուրդները ցանկության դեպքում կարող են հրաշալի առիթ լինել փոխելու համար ձեր սովորական կենսակերպը: Կարող եք առավոտյան ձեր օրն սկսել լիմոնով և մեղրով տաք ջուր խմելով, յոգայի նոր դիրքեր յուրացնելով, օգտակար կերակուրների նոր ձևեր սովորելով: Այդ դեպքում մինչ աշխատանքային եռուզեռի սկսվելը դուք անցած կլինեք կենսակերպը լիովին փոխելու համար անհրաժեշտ նվազագույն 21 օրերի կեսը։ | |
|
Всего комментариев: 0 | |