2:47 PM Կարելի՞ է արդյոք արյան գերճնշման դեպքում օգտագործել ալկոհոլ | |
Հարկ է նաև նշել, որ այրյան մեջ միզաթթվի մակարդակը սովորականից բարձր լինելու դեպքում անհրաժեշտ է ընդհանրապես բացառել ալկոհոլը, քանի որ այն հիպերուրիկեմիայի առաջացման հիմնական գործոններից մեկն է:
Ինչպես նշում է բ.գ.թ բժիշկ Սերգեյ Տերեշենկոն, անհրաժեշտ է լուրջ վերաբերվել բժշկի խորհուրդներին: Արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը վկայում է, որ օրգանիզմը չի կարողանում դուրս բերել այն, իսկ դա կարող է շատ անցանկալի հետևանքների հանգեցնել (օրինակ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, գերճնշման հետագա խորացում, հոդատապ և այլն): Բացի այդ, բժիշկը կարող է նաև նշանակել հատուկ դիետա, որը կսահմանափակի մսամթերքի և ձկնեղենի գործածությունը՝ սննդակարգի մեջ ներառելով բանջարեղեն ու մրգեր: Շատ հնարավոր է, որ լինի նաև ալլոպուրինոլի կամ կոլխիցինի կարիք, որոնք կօգնեն իջեցնել արյան մեջ միզաթթվի մակարդակը (առաջինն օգտագործում են անցանկալի գործընթացները կանխելու նպատակով, իսկ երկրորդը՝ հիվանդության սուր դրսևորումները բուժելու):
Բացի այդ, օրգանիզմի վերականգնման համար շատ կարևոր նշանակություն ունի նաև հանգիստը: Անհրաժեշտ է օրական նվազագույնը 30 րոպե զբոսնել և քնել 8-9 ժամ, ընդ որում՝ պետք է ամեն օր պառկել նույն ժամին:
Նյութի աղբյուրը՝ aif.ru | |
|
Всего комментариев: 0 | |