Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 1 » Կրունկների ճաքերից ազատվելու 3 պարզ միջոց
loading...
6:07 PM
Կրունկների ճաքերից ազատվելու 3 պարզ միջոց


Ճաքեր կարող են հայտնվել մարդու մարմնի ցանկացած  հատվածում, սակայն առավել հաճախ դրան հակված են մեր կրունկները:

 

Դա բացատրվում է նրանով, որ ոտնաթաթերը մեր մարմնի առավել շատ ծանրաբեռնված հատվածներն են: Չոր մաշկը հանդիսանում է կրունկների ճաքերի առավել տարածված պատճառներից մեկը: Կրունկների ճաքերը վտանգավոր ու ցավոտ չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ ճաքերը շատ խորն են և որպես կանոն, նրանք դառնում են շատ ցավոտ և մաշկը սկսում է արնհոսել:


Ձեզ ենք ներկայացնում տնային պայմաններում  կրունկների ճաքերից ազատվելու  3 պարզ միջոցներ:


1.Ձիթայուղ


Բամբակյա դիսկի վրա քսեք ձիթայուղ և մերսող շրջանաձև շարժումներով(10-15 րոպե)  այն քսեք կրունկներին: Այնուհետև  1 ժամ կրեք  բամբակյա գուլպաներ:


Կարող եք օգտագործել նաև այլ տարբերակ. շշի մեջ խառնեք 1 ճ/գ ձիթայուղ, մի քանի կաթիլ կիտրոնի հյութ կամ նարդոսի յուղ և նույն քանակությամբ ջուր: Օգտագործելուց առաջ  խորհուրդ է տրվում շշի պարունակությունը   լավ թափահարել:


2. Կիտրոնի հյութ


Բացի իր մի շարք օգտակար հատկությունների, կիտրոնի հյութը օգտագործվում է որպես սպիտակեցնող միջոց և նաև որպես կրունկների ճաքերի բուժիչ միջոց: Կիտրոնի հյութը հիանալի հեռացնում է մաշկի մահացած բջիջները և արդյունքում մնում է փափուկ ու հարթ մաշկը:

Գոյություն ունեն մի շարքմեթոդներ, որոնց օգնությամբ հնարավոր է բուժել ճաքած կրունկները: Օրինակ կարող եք կիտրոնը բաժանել 2 մասի, շփեք(5 րոպե) այն կրունկի վրա  այնպես, որ սեղմելու ժամանակ  հյութը  լցվի կրունկների վրա:


3. Մաքրում


Քերիչով ոտքերը մաքրելու շնորհիվ հնարավոր կլինի ազատվել  կրունկների վրա կուտակված  մահացած կոշտ մաշկից: Սակայն մինչ մաքրելը հարկավոր է անպայման ոտքերը թրջել տաք օճառաջրում, որպեսզի մաշկը փափկի:


Մինչև քնելը, խառնեք մի փոքր հեղուկ օճառ տաք ջրի հետ և 20 րոպե ոտքերը դրեք այդ օճառաջրի մեջ, որից հետո պեմզայի օգնությամբ մաքրեք մահացած բջիջներն ու ոտքերը ողողեք մաքուր ջրով, ապա չորացրեք փափուկ սրբիչով:


Այնուհետև քսեք ոտքերի խոնավեցնող քսուք ու քնելուց առաջ կրեք բամբակյա գուլպաներ: Կրկնեք այդ պրոցեդուրան այնքան ժամանակ, մինչև որ  կրունկների ճաքերը լիովին կապաքինվեն:

 

Աղբյուրը՝   fithacker.ru

Просмотров: 3246 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar