Շատ քչերը կարող են անտարբեր մնալ համով կերակրի նկատմամբ: Սակայն բացի հիանալի սննդից, այն իր հետ բերում է նաև այնպիսի մի տհաճ վիճակ ինչպիսին այրոցն է: Ցավոք վերջինով տառապում են մեծ թվով մարդիկ: Այն արտահայտվում է կրծքավանդակի կամ մակորովայնային հատվածի այրոցով:
Այս ամենի պատճառները հիմնականում թաքնված են սննդի մեջ` հաճախակի անորակ, շատ ճարպոտ կամ շատ կծու մթերքներում: Սակայն անկախ հիվանդության պատճառից, այրոցի զգացումն առաջանում է ստամոքսահյութի արտադրության հետևանքով, որը լցվում է կերակրափողի ստորին հատվածն ու գրգռում է նրա լորձաթաղանթը:
Իսկ ինչպես է պետք օգնել օրգանիզմին ազատվել այրոցից:
1. Ծամեք սև քաղցրարմատ (մատուտակ)
Դա շատ օգտակար քացրավենիք է, որը պատրաստվում է մատուտակի արմատներից: Ծծելով մատուտակի արմատիկը, դուք զգալիորեն նվազեցնում եք այրոցի նոպան: Շնորհիվ մատուտակի արմատիկի մեջ պարունակվող օգտակար նյութերի, այն հաճախակի օգտագործվում է որպես բուժող միջոց խոցերի, կոլիտի, այրոցի ու աղեստամոքսային տրակտի բորբոքումների դեպքում:
2.Խմեք Ալոե վերայի հյութ
Այն հնարավոր է գնել խանութներում, սակայն կարող եք օգտագործել նաև սենյակային բույսը: Անհրաժեշտ է պարզապես հալվեի տերևներից քամել հյութն ու խառնել ջրի հետ 1:3 հարաբերակցությամբ։ Ու վստահ եղեք, այրոցի հետևանքով առաջացած ցավոտ զգացումները կանհետանան, քանի որ այս բույսը պարունակում է շատ ուժեղ բուժիչ հատկություններ:
3. Ուտելուց հետո մի ընդունեք հորիզոնական դիրք.
Եթե դուք սովոր եք ուտելուց հետո պառկել ու հանգստանալ, ապա իմացեք, որ դա առաջացնում է այրոց: Աշխատեք պառկել վերջին սննդի ընդունումից 2-ից 3 ժամ հետո: Դա հնարավորություն կտա ձեզ և սլացիկ տեսք ունենալ և առողջ լինել:
4.Ջրով սոդա
Սոդան իսկապես այրոցից ազատվելու շատ արդյունավետ միջոց է, սակայն այն օգտագործելիս պետք է շատ ուշադիր լինեք: Անհրաժեշտ չէ չարաշահել այն, քանի որ կարող է առաջանալ սրտխառնոց: Որպեսզի կարողանաք հանգստացնել ձեր մարսողական համակարգն, անհրաժեշտ է խառնել 1 բաժակ ջրի հետ կես թեյի գդալ սոդա ու խմել:
5. Մաստակը միայն շնչառությունը թարմացնող միջոց չէ
Այրոցի նոպան կօգնի վերացնել առանց շաքարի սովորական մաստակը: Այն ոչ թե դեղամիջոց է, այլ ավելի շուտ արագ օգնություն: Սննդի ընդունումից հետո, եթե սկսում եք այրոց զգալ, ծամեք անանուխի մաստակ ու ավելի կթեթևանքա:
6. Որոշ ժամանակ մի զբաղվեք սպորտով
Ուտելուց հետո ամենաքիչը 2 ժամ անհրաժեշտ չէ որևէ ֆիզիկական աշխատանք կատարել, առավել ևս մարզվել, հակառակ դեպքում ձեր ստամոքսում տեղի կունենա ստամոքսահյութի արտանետում:
7. Գլուխը բարձր պահեք
Բժիշկները խորհուրդ են տալիս այրոցից խուսափելու համար քնել ավելի բարձր մակերեսի վրա: Այսինքն, գլուխը պետք է գտնվի ընդհանուր մարմնից ավելի բարձր դիրքում: Այդ ամենի համար խորհուրդ է տրվում պարզապես օգտագործել մի քանի բարձ, կամ օրթոպեդիկ բարձեր:
8.Մի արհամարեք կոճապղպեղը
Կոճապղպեղը, ի թիվս իր մի շարք օգտակար հատկությունների, օգնում է նաև պայքարել այրոցի դեմ: Այն հնարավոր է սննդի մեջ օգտագործել տարբեր ձևերով: Կարող եք այն ավելացնել թեյի կամ ուտեստի մեջ, խառնել կիտրոնի ու մեղրի հետ և անգամ ուտել հում վիճակում:
9. Անցանկալի մթերքների ցանկ
Այն մարդիկ, ովքեր տառապում են այրոցով, շատ կարևոր է որ հետևեն իրենց սննդակարգին: Առաջին հերթին դա վերաբերվում է այն մթերքներին, որոնք հրահրում են հիվանդությունը:Նրանց թվում են՝
ցիտրուսներ,
սուրճ, կոլա և կոֆեին պարունակող այլ ըմպելիքներ,
գինի, գարեջուր, լիկյոր,
գազավորված ըմպելիքներ,
Ճարպոտ ու կծու սնունդ,
սոխ, սխտոր, լոլիկ,
անանուխ,
շոկոլադ,
Իհարկե դա չի վերաբերվում բոլորին, քանի որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում մթերքներին:Ավելի լավ կլինի որպեսզի հետևեք, թե որ մթերքներն են այրոց առաջացնում ու բացառեք դրանք ձեր սննդակարգից:
10. Կրեք ոչ պիրկ հագուստ
Այրոցի դեպքում խորհուրդ չի տրվում կրել պիրկ հագուստ. տարօրինակ է, սակայն դա փաստ է: Դրանում որոշակի ճշմարտության բաժին կա, քանի որ որքան հարմարավետ դուք զգաք ձեզ հագուստի մեջ, այնքան ավելի քիչ ձեզ մոտ կառաջանան ցավոտ ու տհաճ զգացողություններ:
11. Ոտելու ընթացքում մի շտապեք
Ոսկե կանոն, ինչպես նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը. պարզապես անհրաժեշտ է դանդաղ ծամել: Դա կօգնի ավելի քիչ քանակությամբ սնունդ օգտագործել, ինչն էլ կնշանակի, որ չեք ծանրաբեռնի աղեստամոքսային տրակտը:
Աղբյուրը՝ gogetnews.info
|