
Որպեսզի մազերը դառնան գեղեցիկ ու առողջ, անհրաժեշտ է հոգատար լինել վերջիններիս նկատմաբ:
Լվանալ ու սանրել. դրանք այն մինիմալ գործողություններն են, որ պետք է իրականացվեն, որպեսզի մազերն առողջ լինեն: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ամրացնել մազերը:
1. Խնձորի քացախով մազերի ողողում
Բաղադրիչները՝
1/4 բաժակ խնձորի քացախ,
11/2 բաժակ ջուր
Պատրաստման ու օգտագործման եղանակը
Եռացրած տաք ջրի մեջ լցնել խնձորի քացախ և մազերը ողողել այդ ջրով: Այն մազերը կդարձնի ամուր, փայլուն ու փափուկ:
2. Գայլուկի կոներով մազերի ողողում
Բաղադրիչներ՝
2ճաշի գդալ գայլուկի կոնեեր
1 բաժակ ջուր
Պատրաստման ու օգտագործման եղանակը
Գայլուկի կոների վրա ավելացնել եռացրած ջուր, դնել ջրային բաղնիքի վրա 15 րոպե ու եռացնել, թողնել թրմվի 10-ից 20 րոպե, որից հետո քամել 4 շերտերից բաղկացած մարլայով կամ փոքր անցքերով մաղով: Ստացված եփուկը կարելի է օգտագործել որպես մազերը ողողելու միջոց, որը կօգնի ամրացնել մազային սոխուկները: Գայլուկի կոները ցանկության դեպքում կարող եք փոխարինել սովորական գարեջրով:Մազերը լվանալուց հետո անհրաժեշտ է այն ողողել գարեջրով և թողնել 15 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:
Աղբյուրը՝ med2.ru
|