5:25 PM Հրաշալի ըմպելիք մրսածության դեմ | |
Տարվա այս եղանակին հաճախ ենք մրսում: Շատերը տառապում են թեթև հարբուխից, կոկորդացավից և գլխացավից: Թվում է, թե այնքան էլ լուրջ հիվանդ չեք, բայց այս "մանր" տկարությունները հենց հիվանդությունն է՝ թեթև ձևով արտահայտված, որը, սակայն, հնարավոր է և բարդանա: Կա մի շատ օգտակար ըմպելիք, որն արագ վերացնում է հիվանդության ախտանիշները, ուժ և առույգություն է հաղորդում: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի՝ • 1 նարինջ, Քամեք նարնջի, թուրինջի և կիտրոնի հյութը, ավելացրեք կեղևը մաքրած և մանր քերած կոճապղպեղը, ձիթայուղն ու ճզմած սխտորը: Լավ խառնեք և միանգամից խմեք: Կոճապղպեղի շնորհիվ ընպելիքն առույգացնում է, սխտորը և վիտամին C-ն պայքարում են վարակների դեմ, ցիտրուսների բիոֆլավոնոիդները վերականգնում են ուժերը, իսկ ձիթայուղը պաշտպանում է բջիջները և մեղմացնում ըմպելիքի համը: Ըմպելիքը պետք է խմեք միանգամից, քանի որ, վերջիվերջո, այն սովորական հյութ չէ, այլ բուժիչ ըմպելիք: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ
| |
|
Всего комментариев: 0 | |