
Իր հայրենիքում՝ Հարավային Ամերիկայում, կակաոի հատիկները վաղնջական ժամանակներից համարվում են աֆրոդիզիակ: Պարզվում է, որ դա ողջամիտ է: Չնայած նրան, որ կակաոն ի վիճակի չէ բարձրացնել լիբիդոյի մակարդակը, բայց այն պարունակում ֆենամին նյութը, որը առաջացնում է սիրհարվածության զգացում:
Կակաոի բույսից օգտագործվում է միայն նրա սերմերը, որոնցից խմորման և մանրեցման մեթոդով ստանում են յուղ, սերմի փոշուց էլ՝ կակաո, իսկ ճզմվածքի մնացորդից պատրաստում են շոկոլադ:
Կակոյի օգտակարությունը պայմանավորված է նրա սերմերում առկա ֆլավոնոիդների պարունակությամբ, որոնք դրական ազդեցություն են ունենում անոթային համակարգի վրա:
Կակաոն հիմնականում օգտագործվում է, որպես տոնուսը բարձրացնող ըմպելիք:
Սակայն այն ևս ունի իր կողմնակի բարդությունները: Կակաոյի հաճախակի օգտագործման ժամանակ հնարավոր են ալերգիկ երևույթներ, գլխացավի և փորկապության դրսևորումներ:
Հիշեք, որ մեկ բաժակ կակաոի մեջ ավելի շատ կոֆեին կա, քան մեկ բաժակ սուրճ մեջ, այնպես որ պետք չէ խմել կակաոն գիշերները, այն կարող է անքնության պատճառ դառնալ:
Աղբյուրը ՝ aif.ru
|