Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 3 » Կիտրոն մանանեխ ու սոխ. ինչպես բուժել կոկորդը ժողովրդական միջոցներով
loading...
1:36 PM
Կիտրոն մանանեխ ու սոխ. ինչպես բուժել կոկորդը ժողովրդական միջոցներով


Հաճախակի մարդու առողջական վիճակը վատանում է ամենաանհամապատասխան պահին, երբ ձեռքի տակ համապատասխան միջոցներ չկան, կամ դեղատունը շատ հեռու է:

 

aif.ru-ն ներկայացրել է, թե ինչպես կարելի է ժողովրդական միջոցներով  բուժել կոկորդի ցավը:

 

Կոկորդի ցավերի դեպքում հարկավոր է՝

 

1.    Մաքրել մի գլուխ սոխ, աղալ այն մսաղացով(կամ մանր կտրատել) ու քամել հյութը: Ավելացնել ըստ նախասիրության մեղր ու օրական 3 անգամ ընդունել 1-ական թ/գ:

 

2.     Յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ կատարել տաք աղաջրով ու կերակրի սոդայով բերանի ողողում՝ 1 բաժակ ջրի մեջ ավելացնելով 1թ/գ աղ ու  1թ/գ  կերակրի սոդա:

 

3.    Կոկորդում  սկսվող դիսկոմֆորտի դեպքում, խորհուրդ է տրվում դանդաղ կիտրոն ծամել, հատկապես կիտրոնի կեղևը: Այնուհետև 1 ժամ ոչինչ չի կարելի ուտել, որպիսզի եթերայուղնն ու կիտրոնաթթուն կարողանան ներազդել բորբոքված լորձաթաղանթի վրա: Պրոցեդուրան հարկավոր է  կատարել 3-4 ժամը մեկ անգամ:

 

4.    Լցրեք 2 թ/գ չոր մանանեխը  1 բաժակ եռացրած ջրի մեջ ու շնչեք գոլորշին:

 

5.     Կոկորդի ցավից ազատվելու հիանալի միջոց է  երիցուկի, վաղենակի, եղեսպակի ու նվենու  եփուկով բերանի ողողումը, որը հարկավոր է կատարել  յուրաքանչյուր 3-4 ժամը  մեկ:

 

6.    Լցրեք 1 բաժակ տաք կաթի մեջ 2 թ/գ մեղր, խառնեք այն ու խմեք:

 

Նշենք նաև որ հիվանդության բարդացման դեպքում ժողովրդական միջոցները չեն կարող փոխարինել ավանդական բժշկության բուժման մեթոդներին: Այդ պատճառով, բարդացման կամ   սուր ցավերի դեպքում դիմեք բժշկի:

Просмотров: 752 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar