Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 3 » 3 օրում օրգանիզմը տոքսիններից ազատելու բաղադրատոմս. մեթոդ, որը տոքսինները հեռացնում է թոքերից, կանխարգելում է քաղցկեղը, արտամղում է ճարպը և
loading...
3:09 PM
3 օրում օրգանիզմը տոքսիններից ազատելու բաղադրատոմս. մեթոդ, որը տոքսինները հեռացնում է թոքերից, կանխարգելում է քաղցկեղը, արտամղում է ճարպը և

Օրգանիզմի, հատկապես թոքերի մաքրումը տոքսիններից, շատ կարևոր է, քանի որ այն օգնում է կարգավորել դրանց գործունեությունը: Ծխողները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս խորհուրդներին:

Թոքերի գործունեության կարգավորումը լավ առողջության գրավական է, ուստի դրանց պարբերաբար մաքրումը շատ կարևոր է, քանի որ ամեն օր օդից շնչում ենք ամենատարբեր նյութերի խառնուրդներ:

Ներկայացնում ենք բաղադրատոմս, որը կօգնի 3 օրվա ընթացքում օրգանիզմը մաքրել տոքսիններից: Այս մեթոդը հեռացնում է տոքսինները թոքերի պատերից, կանխարգելում է քաղցկեղը, ազատում է ճարպից և ավելորդ ջրից:

Եռօրյա դետոքսիկացիա

Օրգանիզմի մաքրումը սկսելուց 2 օր առաջ պետք է դադարեցնել ուտել և խմել կաթնամթերք: Կաթնամթերքը կարող է խանգարել դետոքսիկացիայի գործընթացին, քանի որ դանդաղ է մարսվում օրգանիզմի կողմից:

Առաջին օրը քնելուց առաջ խմել մեկ բաժակ բուսական թեյ: Դա կօգնի ազատվել աղիների տոքսիններից: Հիշեք՝ մաքրման ընթացքում ձեր թոքերը չպետք է լինեն ծանրաբեռնված:

Նախաճաշից առաջ խմել 300 մլ ջրի և 2 ճզմած կիտրոնի խառնուրդ: Այնուհետև խմել 300 մլ թուրինջի հյութ, սակայն համի տհաճ լինելու դեպքում, կարելի է խմել նույն քանակությամբ արքայախնձորի հյութ: Այդ մրգերի հյութերը պարունակում են բնական հակաօքսիդանտներ, որոնք լավացնում ենք շնչառական համակագի գործունեությունը:
Նախաճաշի և կեսօրյա նախաճաշի ընթացքում խմել 300 մլ գազարի հյութ, որովհետև այն կօգնի ալկալացնել արյունը եռօրյա մաքրման ընթացքում:

Կեսօրյա նախաճաշին խմել 400 մլ կալիումով հարուստ հյութ, քանի որ այն հանդիսանում է ներսից մաքրող տոնիկ (տոնուստը բարձրացնող՝ կազդուրիչ միջոց): Կալիումով հարուստ են բանանը, ծիրանը, տանձը և այլ մրգեր:

Քնելուց առաջ խմել 400 մլ լոռամրգի հյութ, դա կօգնի պայքարել թոքերի մանրէների դեմ, որոնք կարող են առաջացնել վարակներ:

Երեք օրերի ընթացքում 20 րոպեով տաք լոգանք ընդունել, քանի որ այդ ընթացքում տոքսինները կարող են մաքրվել օրգանիզմից քրտինքի միջոցով:

Եռացող ջրով տարայի մեջ լցնել 5-10 կաթիլ էվկալիպտի յուղ և ներշնչել՝ միաժամանակ գլխին դնելով սրբիչ:

Աղբյուրը՝ healthexpertgroup.com

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 4939 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar