Главная »
2017 » Январь » 3 » Սխտորն ու մեղրը. հրաշալի բուժիչ միջոց
loading...
3:52 PM Սխտորն ու մեղրը. հրաշալի բուժիչ միջոց |
Անկասկած, սխտորն այս մոլորակի լավագույն բանջարեղեններից մեկն է: Այն ոչ միայն լավացնում է կերակուրների համը, այլև հրաշալի միջոց է մի շարք առողջական խնդիրների դեպքում: Իրականում, սխտորը երկար տարիներ օգտագործվել է հոլիստիկ բժշկության մեջ: Սխտորի դրական հատկանիշները ստանալու լավագույն միջոցն այն հում վիճակում օգտագործելն է: Հում սխտոր ուտելու առավելությունը Իջեցնում է ճնշումն ու խոլեստերինի մակարդակը Կանխարգելում է սրտի հիվանդությունները Կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը Պաշտպանում է մրսածությունից Նվազեցնում է օստեոարթրիտի, թութքի և շաքարախտի նախանշանները Լավացնում է իմունային համակարգն ու օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Խթանում է քաշի կորուստը Սխտորը հրաշալի կերպով համադրվում է սոխի և կոճապղպեղի հետ՝ ստանալով դետոքս հատկանիշներ: Այն նաև հրաշալի կերպով ամրացնում է իմունային համակարգը: Սխտորն օգտագործելու լավագույն միջոցն այն հում վիճակում ուտելն է, քանի որ սխտորի ակտիվ բաղադրիչ ալիցինը կորցնում է իր հատկանիշները, երբ ջերմային մշակման է ենթարկվում: Սխտորի մի պճեղը մաքրեք, ճզմեք, սպասեք 15 րոպե և կերեք: Կարևոր է իմանալ նաև, որ սխտորը լավ է ուտել դատարկ ստամոքսին, քանի որ այս դեպքում այն հեշտ է մարսվում: Հում սխտոր և մեղր 2-3 պճեղ սխտորը ճզմեք, խառնեք 1 ճ/գ մեղրով և օգտագործեք խառնուրդն ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին: 7 օր շարունակ օգտագործեք այս խառնուրդը 1 գդալի չափով և կզգաք տարբերությունը: Подробнее: https://shabat.am/am/article/108345/Skhtorn-u-meghry.-hrashali-bujhich
|
Просмотров: 4193 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 1.0/1 |
loading...