Главная »
2017 » Январь » 3 » Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի
loading...
7:53 PM Խոհարարական այս գաղտնիքների մասին պետք է իմանա յուրաքանչյուր տնային տնտեսուհի |
. Եթե ճիշտ ժամանակին չեք հասցրել հավաքել արգանակի վերին շերտում առաջացող փրփուրը, կարող եք կաթսայի մեջ մեկ բաժակ սառը ջուր լցնել: Այդ դեպքում փրփուրը կբարձրանա վերև, և Դուք կարող եք հեռացնել այն: 2. Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի ավելացրեք: Պետք է ավելացնել միայն գազար և սոխ: Հակառակ դեպքում արգանակը կորցնում է իր համը: 3. Երբեք դափնու տերևը մի թողեք ապուրի մեջ: Այն հրաշալի համ է տալիս միայն եռալու ընթացքում, իսկ ապուրի պատրաստ լինելուց հետո այն պետք է շտապ հեռացնել: 4. Կոտլետներն ավելի փափուկ և համեղ կլինեն, եթե տապակելուց 1 կամ կես ժամ առաջ դրանց վրա քսեք քացախ կամ բուսական յուղ: Նույնը կարելի է անել նաև գրիլի համար նախատեսված մսի դեպքում: 5. Եթե ուզում եք, որպեսզի կոտլետները շատ համեղ ստացվեն, ապա ֆարշի մեջ ավելացրեք շատ մանր կտրատված և մի փոքր տապակած սոխ և հում կարտոֆիլ: Կարտոֆիլը և սոխը պետք է լինեն հավասար քանակությամբ: 6. Տապականեր պատրաստելիս առաջին պահին կրակը պետք է շատ ուժեղ լինի, այնուհետև կարելի է կամաց-կամաց իջեցնել այն: 7. Ձուկը տապակելու ընթացքում չի առանձնանա իրարից, եթե տապակելուց առաջ այն չորացնեք սրբիչով և նույն պահին էլ համեմեք աղով: 8. Սունկը, հատկապես ապուրներում, ավելի համեղ է լինում, երբ այն քիչ եք կտրատում: 9. Հում վիճակում քերված կարտոֆիլը խառնեք կաթի հետ, հակառակ դեպքում այն կփոխի գույնը և համը: 10. Լավ կլինի հին կարտոֆիլը խաշելիս ջրի մեջ ավելացնեք քացախ, դափնու տերև և սխտոր: Որքան հին է կարտոֆիլը, այնքան շատ ջուր պետք է լցնել: Подробнее: https://shabat.am/am/article/76868/KHohararakan-ays-gaghtniqneri-masin-petq Подробнее: https://shabat.am/am/article/108228/KHohararakan-ays-gaghtniqneri-masin-petq
|
Просмотров: 9394 |
Добавил: sedablog1
| Рейтинг: 0.0/0 |
loading...