3:15 PM Մեղրով ու դարչինով դիմակ՝ մետաքսյա վարսեր ունենալու համար | |
Ստորև բերված բաղադրատոմսը կօգնի խոնավեցնել ու սնուցել մազերը, ազատվել գլխամաշկի թեփից ու մազերի ճյուղավորումից։ Դարչինը հիանալի միջոց է արյան շրջանառությունը կարգավորելու համար, իսկ դրա ու մեղրի համադրությունը գեղեցիկ ու փարթամ տեսք կհաղորդի վարսերին։
Դարչինը գործում է որպես հակաօքսիդանտ, որը խթանում է մազերի աճն ու պաշտպանում վարսերը ջերմաստիճանի տատանումներից, ուլտրամանուշակագույն ճառագայթներից, սթրեսից և այլ վնասակար գործոններից։
Բացի այդ, տնային պայմաններում պատրաստվող այս դիմակը հիանալի միջոց է թույլ, փխրուն ու չոր մազերը վերականգնելու համար։
Բաղադրատոմսը
Բաղադրությունը.
· ½ բաժակ ձիթապտղի յուղ, · 1 թեյի գդալ մեղր, · 1 թեյի գդալ դարչին։
Օգտագործման եղանակը.
1. Ձիթապտղի յուղը մի փոքր տաքացնել՝ ձիթայուղով տարրան տաք ջրի մեջ դնելով։ 2. Ավելացնել մյուս բաղադրիչները և լավ խառնել։ 3. Մազերը սանրել և վրձնի օգնությամբ քսել դիմակը գլխամաշկին։ 4. Դիմակը թողնել 15 րոպե, այնուհետև շամպունով լվանալ մազերը
Այս գործընթացն անհրաժեշտ է կրկնել շաբաթական մեկ անգամ՝ մազերի աճը խթանելու և մազաթափությունը կանխելու համար։
Նյութի աղբյուրը՝ goodmorningcenter.com | |
|
Всего комментариев: 0 | |