
Մաշկի վրա առաջացող նշանները, որ կոչվում են թարախապալար կամ Ֆուրունկուլ, վտանգավոր չեն, քաղցկեղածին բնույթ չունեն և կարող են ի հայտ գալ մարմնի տարբեր մասերում` ձեռքերին, ոտքերին, պարանոցին, կոպերին:
Ինչպես գրում է healthy food team-ը` դրանք բնորոշեն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց և կարող են բուժվել տնային դեղամիջոցներով: Դրանց առաջանում են մաշկի հաստ շերտերում կոլագենի և արյունատար անոթների կուտակման հետևանքով: Պարբերականը ներկայացրել է ֆուրունկուլներից ազատվելու տարբեր եղանակներ:
1. Թեյի ծառի յուղ: Այն բավականին արդյունավետ է տան պայմաններում օգտագործման համար: Պետք է բամբակը ջրով թրջել, ապա 2-3 կաթիլ յուղ կաթացնել բամբակի վրա և դրանով մեղմորեն տրորել մաշկը` շրջանաձև շարժումներով: Մեկ շաբաթ շարունակ օրը երկու անգամ կրկնելու դեպքում դրանք կվերանան:
2. Խնձորի սիդր: Այն հատկապես օգտակար է պարանոցի հատվածի համար: Բամբակով սիդրը պետք է քսել մաշկի վրա: Բուժումը շարունակել մեկ ամիս, մինչև որ ֆուրունկուլը դուրս գա:
3. Սոխի հյութ: Սոխը կտրելուց հետո կարելի է դնել աղով ի ամանի մեջ և թողնել` գիշերը մնա: Առավոտյան հյութաքամել և օգտագործել հյութը քնելուց առաջ ամեն օր: Շարունակել 10-12 օր:
4. Գերչակ ի յուղ և կերակրի սոդա, որոնցից պետք է խիտ խառնուրդ ստանալ և քսել այն մաշկի վրա, կարելի է թոնել գիշերը մնա, իսկ առավոտյան լվանալ տաք ջրով: Բուժումը 10 օր է տևում:
5. Սխտոր: Անհրաժեշտ է օրական 2 անգամ սխտորը դնել մաշկին, բայց ամեն անգամ պետք է նոր սխտոր օգտագործել:
6. Հալվե, որի հյութը պետք է քսել մաշկին մեղմ մերսող շարժումներով: Արդյունքը կերևա մի քանի օրից:
7. Կիտրոնի հյութ: Անհրաժեշտ է բամբակը թրջել կիտրոնի հյութով և քսել մաշկին : Անհրաժեշտ է կրկնել ամեն օր մինչև որ ֆուրունկուլն անհետանա:
8. Բանանի կեղև, որի ներսի կողմով պետք մերսել մաշկը, ապա ներսի կողմով պետք է դնել մաշկին, կապել և թոնել մնա գիշերը: Պետք է այս գործընթացը կրկնել մինչև որ նշանն անհետանա:
9. Կարտոֆիլ: Նույն կերպ կարելի է կապել նաև կարտոֆիլի կտորը, և այն կչորացնի ֆուրունկուլը մի քանի օրից:
10. Խատուտիկի արմատ: Անհրաժեշտ է արմատից հյութ պատրաստել և քսել մաշկի վրա:
|