11:49 AM Երակների վարիկոզ լայնացումը բուժող արդյունավետ ժողովրդական բաղադրատոմս | |
Երակների վարիկոզային լայնացման առաջացման վտանգի հիմնական գործոնը, իհարկե, գենետիկան է, նշում է healthyfoodhouse.com կայքը: Երակների վարիկոզային լանացումը սովորաբար առաջանում է 30 տարեկանին մոտ և վիճակն էլ ավելի է վատանում բուժումը ժամանակին չսկսելու դեպքում: Ընդ որում՝ երակների վարիկոզային լայնացումն ավելի հաճախ հանդիպում է կանանց մոտ: Սակայն, չնայած գենետիկային, կան ուրիշ շատ ավելի տարածված գործոններ, որոնք հանգեցնում են երակների վարիկոզային լայնացման: Դրանք են.
· արյան շրջանառության խնդիրները, · հորմոնալ փոփոխությունները, · ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը
Այնուամենայնիվ՝ ձեզ ենք ներկայացնում մի միջոց, որը բնական է և անչափ արդյունավետ: Բացի այդ, այս ժողովրդական միջոցը շատ ավելի լավ ու արագ է ազդում, քան քիմիական դեղամիջոցներն ու քսուքները:
Բաղադրությունը.
· ½ բաժակ հալվեի պտղամիս (алоэ вера), · խնձորի քացախ, · ½ բաժակ գազար:
Պատրաստման եղանակը.
Գազարը մանր կտրատել, դնել հարիչի (блендер) մեջ, ավելացնել հալվեն և հարել այնքան, մինչև դառնա համասեռ զանգված: Ավելացնել այնքան խնձորի քացախ, որ ստացվի կրեմանման զանգված: Պահել քսուքը ոչ շատ մեծ, օգտագործման համար հարմարավետ տարրայում:
Օգտագործման եղանակը.
Քսուքը քիչ քանակությամբ քսել ախտահարված հատվածներին, թողնել կես ժամ և լվանալ սառը ջրով: Այս պրոցեդուրան կապահովի արագ ու զգալի արդյունք և կօգնի ամբողջությամբ ազատվել այս խնդրից: Բացի այդ, մերսումը նույնպես կարող է բավական օգտակար լինել: | |
|
Всего комментариев: 0 | |