3:17 PM «Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես». 10 արտահայտություն, որոնց հետևանքով երեխաները հետագայում դառնում են բարդույթավորված մեծահասակներ | |
1. Քո տարիքում ես գերազանց էի սովորում
Մինչև վեց տարեկանը ծնողները երախաների համար գրեթե աստվածներ են, ովքեր գիտեն ամեն ինչ: Նրանք են ձևավորում երեխայի մոտեցումը աշխարհին ու հենց իրենց: Այս արտահայտությամբ ծնողը մրցակցություն է ստեղծում, նա կարծես թե ուզում է ասել. «Դու երբեք չես հասնի իմ մակարդակին: Որքան էլ որ աշխատես, միևնույն է ես քեզնից լավն եմ»: Նման մթնոլորտում մեծացած երեխաները,որպես կանոն, ամբողջ կյանքում փորձում են ապացուցել, որ իրենք լավն են, սակայն խնդիրն այն է, որ այդ դեպքում մարդը որևէ բանի է հասնում ոչ թե իր, այլ մոր կամ հոր համար, որպեսզի նրանք վերջապես տեսնեն, որ նա արժանի զավակ է: Հետագայում նման մարդիկ երբեք չեն ուրախանում իրենց հաջողություններով, սակայն ուրախանում են, եթե ծնողները նկատում են դրանք, ինչը շատ հազվադեպ է լինում:
2. Դու իմ փիսիկն ես, հավիկը, խոզուկը և այլն
Ծնողները սիրում են նման կերպ անվանել սիրելի երեխաներին, սակայն այս սովորությունը հանգեցնում է երեխայի դիմազրկման. նա կարծես թե չկա, իսկ նրա փոխարեն ինչ-որ խաղալիք է, որի հետ մարդը կարող է անել ինչ ցանկանա: Երեխաները մանուկ հասակում ամեն ինչ ընդունում են բառացի և առանց քննադատության: Նրանք վստահում են ծնողներին և եթե նրանք ասում են, որ նա հիմար է՝ «արի ես օգնեմ» ասելու փոխարեն, ապա երեխան կընդունի դա որպես փաստ: Հարկ է հիշել, որ երեխայի անունը աշխարհին ներկայանալու միջոցն է: Շատ ընտանիքներում անունն անտեսվում է և սկսում են օգտագործվել բազում զվարճալի մականուններ, ինչը բացասաբար է ազդում երեխայի վրա: Անունը պետք է լինի առաջին տեղում, քանի որ դա է որոշում, թե ինչպես է հետագայում երեխան դրսևորվում և որքանով է նա «ամբողջական»: Յուրաքանչյուր անգամ նրան որևէ փաղաքշական մականվամբ դիմելիս՝ ծնողները, կարծես թե, կտոր-կտոր են անում նրա անունը:
3. Տե՛ս, ընկերդ «հինգ» է ստացել, իսկ դու՝ «չորս»
Սովորաբար ծնողները դա ասում են լավ նպատակներով: Ամենայն հավանականությամբ մանուկ հասակում նրանց նույնպես ասել են այս արտահայտությունը և այժմ նրանք մտածում են, որ դա ոչ մի կերպ չի վնասի երեխային: Նրանք մոռացել են արդեն, թե որքան ցավոտ է, երբ ծնողդ մերժում է քեզ և միևնույն ժամանակ ասում, որ որևէ մեկը քեզնից լավն է: Սա շատ ցավոտ փորձ է, որը հաճախ երեխաներն իրենց հետ տանում են հասուն կյանք: Հետագայում նրանք սկսում են ատել այն մարդուն, ում հետ նրանց միշտ համեմատել են: Երեխային միշտ տհաճ է, երբ նրան համեմատում են ընկերոջ, եղբոր, քրոջ կամ որևէ այլ մեկի հետ: Նման մարդիկ հասուն տարիքում էլ շարունակում են համեմատել իրենց ուրիշների հետ և սովորաբար այդ համեմատությունն իրենց օգտին չի լինում:
4. Եթե դու քեզ այդպես պահես, ապա ես քեզ այլևս չեմ սիրի
Սա նույնն է, ինչ երեխային ասեք, որ սիրում եք նրան միայնայն ժամանակ, երբ նա գոհացնում է ձեզ: Այս արտահայտությունից հետո երեխան փորձում է ամեն կերպ լավը լինել: Նա ետին պլան է մղում իր ցանկություններն ու անհրաժեշտությունները և սկսում է կանխատեսել ծնողների ցանկություններն ու սպասումները: Արդյունքում՝ նա դադարում է գոյություն ունենալ: Հասուն կյանքում նման մարդիկ փորձում են միշտ գոհացնել և ապրում են «Ես ուզում եմ, որ ինձ սիրեն, ուստի պետք է գոհացնեմ: Ես չեմ ունենա իմ ցանկությունները, բայց ունեմ ուրիշներինը» սկզբունքով:
5. Մի՛ խայտառակիր ինձ
Այլ կերպ ասած՝ ծնողն ասում է. «Դու իմ խայտառակությունն ես»: Այս արտահայտությունը հաճախ լսող երեխաները շատ են ուզում, որ բոլորը տեսնեն, թե ինչպիսին են իրենք իրականում, սակայն ուշադրության արժանանալիս նրանք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն դրա հետ: Նրանք թաքնվում են, փակվում ու շփոթվում: Նման երեխաները կարծես թե չեն ունենում ընտրության հնարավորություն. նրանք կարող են լինեոլ միայն որևէ մեկի խայտառակությունը:
6. Լրիվ հայրիկիդ (մայրիկիդ) նման ես
Անշուշտ, այս արտահայտությունը ցույց է տալիս ծնողների հարաբերություններն ու նրանց դժգոհությունը համատեղ կյանքից, որի համար նրան վրեժխնդիր են լինում երեխայից: Ստացվում է, որ ամուսինները միմյանց ոչինչ չեն ասում, սակայն պարզում են հարաբերությունները երեխայի միջոցով: Եթե մայրն ասում է. «Հայրիկիդ նման համառ ես», ապա ստացվում է, որ հայրը վատ մարդ է և բնական է, որ երեխան չի ցանկանա հետագայում դառնալ նման համառ ու վատ մարդ: Մյուս կողմից այս արտահայությունը կարող է իր մեջ կրել «աղջիկների հետ ավելի լավ է, քան տղաների» ենթատեստը: Ծնողները հախաճ են օգտագործում այս քայլը, երբ պայքարում են երեխայի համար և վերջինս պետք է անցնի որևէ մեկի կողմը:
7. Եթե ճաշդ չուտես, կլինես թույլ ու հիմար
Նման արտահայտությունը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի: Սա նույնպես մանիպուլյացիայի տեսակ է: Հաճախ այս արտահայտությունն անում են տատիկներն ու պապիկներ, ովքեր մանուկ հասակում բախվել են քաղցի խնդրին: Այս սովորությունը աննկատ փոխանցվում է սերնդեսերունդ և հետագայում կարող է հանգեցնել նրան, որ երեխայի մոտ սկսեն առաջանալ վախեր, ավելորդ քաշ և մի շարք այլ խնդիրներ:
8. Եթե քեզ վատ պահես, մենք քեզ կտանք ուրիշին
Սա շատ հստակ արտահայտություն է, որում ասվում է, որ երեխան կարևոր է միայն եթե գոհացնում է ծնողներին: Ծնողներն այս արտահայտությամբ ասում են իրենց երեխային. «Մի՛ եղիր այնպիսին, ինչպիսին կաս: Դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին կգոհացնես մեզ»: Հասուն տարիքում նման մարդիկ չեն հասկանում, թե ինչ են ուզում, այլ փորձում են գոհացնել ամենքին:
9. Տանը հալդ կտեսնես
Այս արտահայտությամբ ծնողն ուզում է ասել, որ իրավունք ունի վարվել երեխային հետ այնպես, ինչպես ցանկանա: Մի վայրկյանում մայրը կամ հայրը վերածվում են վերակացուի, որը ինքն է որոշում՝ ներե՞լ, թե՞ պատժել: Այս արտահայտությունը հաճախ լսած երեխաները դժվարանում են հետագայում շփվել վերադասի հետ, քանի որ ծնողի կերպարը նույնացվում է վերադասի կերպարի հետ: Նա սկսում է վախենալ տնօրենից և փորձում է միշտ գոհացնել նրան, որպեսզի չպատժվի: Որպես կանոն՝ վերադասը զգում է նման վերաբերմունքը և սկսում է «բանեցնել» նման աշխատակցին:
10. Գնա՛ և այլևս աչքիս չերևաս
Սա կարելի է հասկանալ այսպես. «Դու փչացրել ես կյանքս: Անհետացի՛ր: Դու չպետք է այստեղ լինես»: Արդյունքում՝ երեխան ունենում է մեղքի զգացում ծնողի առաջ, քանի որ նա խանգարել է ծնողի երջանկությանը, ուստի պետք է շատ ուշադիր լինել նման արտահայտություններ անելիս, քանի որ այդ կերպ կարելի է փչացնել արդեն երեխայի կյանքը:
Առհասարակ, երեխային որևէ բան ասելիս, հարկավոր է լավ մտածել: Շատ մեծահասակներ չեն լսում իրենց ասածը և լավ կլիներ, որ նրանք երբեմն լսեին իրենք իրենց կողքից: Ծնողները կարող են ձայնագրել իրենց խոսքը և ուշադիր ուսումնասիրել, թե ինչպես են իրենք շփվում երեխայի հետ ու ինչ բառեր են օգտագործում: Սա թույլ կտա նկատել շատ նոր բաներ, որոնցից ոչ բոլորն են հաճելի ու դրական, սակայն այդ կերպ հնարավոր կլինի նաև ուղղել այդ սխալները:
Նյութի աղբյուրը՝ dusea.ru | |
|
Всего комментариев: 0 | |