5:46 PM "Ոսկեգույն կաթ"՝ անոթների համար | |
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի շատ արդյունավետ բաղադրատոմս, որն արագ վերականգնում է արյունատար անոթների մազանոթային ցանցը, մաքրում է դրանք, օգնում է պայքարել աղային նստվածքների դեմ: Այն օգտագործելուց հետո ծնկներն այլևս չեն "ճռճռում", ոտքերի ներբանները երկար քայլելուց չեն "այրվում", լավանում է դեմքի գույնը, երիտասարդանում է ողջ օրգանիզմը, օգնում է նաև արտրիտի դեպքում: Եվ այսպես, ինչ է պետք անել: Վերցրեք քրքումի փոշի: Ավելի լավ է գնեք համեմունքների մասնագիտացված խանութներից, որտեղ այն պահվում է փակ վիճակում: Բաց պարկերով պահվող քրքումը կորցնում է իր համն ու հոտը: 50գ մանր քրքումի փոշուն ավելացրեք ջուր և լավ խառնելով հասցրեք մինչև թթվասերի խտության: Դրեք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով եփեք 5-7 րոպե: Ստացվում է շագանակագույն թանձր մածուկ: Սառելու հետո այն լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանը: Այդ քանակությունը սովորաբար բավարար է մեկ կուրսի համար, որը 40 օր է՝ տարին մեկ անգամ: Քնելուց առաջ եռացրեք մեկ բաժակ կաթ, ավելացրեք 1թ.գ. քրքումի մածուկ և ¼ թ.գ. նուշի յուղ: Նուշի յուղը պարտադիր չէ: Բերանը դրեք 1թ.գ. մեղր և վրայից խմեք 1 բաժակ կաթը: Քրքումը կաթի մեջ լրիվ չի լուծվում: Նստվածքը վերցրեք գդալով և մեղրի հետ կուլ տվեք: Շատ համեղ է: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ
| |
|
Всего комментариев: 0 | |