6:22 PM Պարզ միջոց մազաթափությունից ու եղունգների փխրունությունից ազատվելու և քնի որակը բարելավելու համար | |
Մակերիկամների առողջական վիճակը կարող է ազդել մազերի, եղունգներ և նույնիսկ քնի որակի վրա: Մակերիկամներն էնդոկրին գեղձեր են, որոնք գտնվում են երիկամների վերին հատվածում: Դրանք պատասխանատու են այնպիսի հորմոնների համար, ինչպիսիք են ստերոիդներն ու ադրենալինը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի կարգավորել մակերիկամների աշխատանքը՝ դրանով իսկ ազատելով բազմաթիվ խնդիրներից: Բաղադրիչների քանակը կախված է չափաբաժնից ու համային նախապատվություններից:
Բաղադրությունը.
· բնական մեղր
· մաղադանոսի չորացրած տերևներ,
· մաղադանոսի տերևներ,
· բրազիլական կամ հունական ընկույզ,
· չամիչ,
· աղացած կոճապղպեղ:
Պատրաստման եղանակը.
1. Մաղադանոսի չորացրած տերևներն ու ընկույզները լցնել կոտորակիչի մեջ և մանրացնել:
2. Այնուհետև ավելացնել չամիչը, կոճապղպեղն ու մեղրը:
3. Բոլոր բաղադրիչները լավ խառնել և լցնել ապակյա տարրայի մեջ: Ստացված դեղամիջոցը հարկավոր է պահել սառնարանում:
Դեղամիջոցը հարկավոր է օգտագործել առավոտյան՝ նախաճաշից 15 րոպե առաջ, սոված փորին 2 ճաշի գդալ: Այն հարկավոր է ընդունել շաբաթական 2-3 անգամ:
Այս միջոցը խթանում է մակերիկամների աշխատանքը, բարելավում քնի որակը, դարձնում մազերն ավելի առողջ, իսկ եղունգները՝ ավելի ամուր:
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |