Главная » 2017 Январь 7 » Նուշն օգնում է բուժել ու կանխարգելել գրիպն ու մրսածությունը
loading...
7:55 PM Նուշն օգնում է բուժել ու կանխարգելել գրիպն ու մրսածությունը | |
Առողջությունը պահպանելու և գրիպով չվարակվելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նուշ օգտագործել: Պարզվում է՝ դրանք օգնում են զգալիորեն բարձրացնել օրգանիզմի իմունիտետը:
Ավելին՝ մի քանի օրը մեկ նուշ ուտելն օգնում է օրգանիզմին պայքարել տարբեր վիրուսների ու վարակների դեմ (առաջին հերթին՝ մրսածության ու գրիպի), հաղորդում է gogetnews.info կայքը:
Իտալացի գիտնականները պարզել են, որ նուշի մեջ պարունակվող բնական նյութերն օգնում են ուժեղացնել մարդու իմունային համակարգի ռակցիան վիրուսային վարակների դեպքում: Նուշի կեղևը բարելավում է արյան սպիտակ գնդիկների՝ վիրուսները հայտնաբերելու հատկությունը:
Հաշվի առնելով նուշի հատկությունները՝ այն շատ օգտակար է ուտել տնից դուրս գալուց մոտ 20 րոպե առաջ՝ մինչ բազմամարդ վայրերում հայտնվելը: | |
|
loading...
Всего комментариев: 0 | |