8:07 PM Դիետոլոգները պարզել են, թե որ սննդամթերքն է բարձրացնում հղիանալու հավանականությունը | |
Ճիշտ ու առողջարար սնունդը կարող է զգալիորեն օգնել երեխա ունենալու հարցում: Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որ ճաշատեսակներն են բարձրացնում է երեխա ունենալու հավանականությունը:
Դիետոլոգ Սելիա Կուպերի պնդմամբ՝ հումուսը, յոգուրտն ու սաղմոնը շատ օգտակար են մարդու վերարտադրողական համակարգի համար: Մասնավորապես՝ դրանք ապահովում են օրգանիզմը կալցիումով, որն անչափ անհրաժեշտ է հղիության ժամանակ: Կուպերը երեխա ունենալ ցանկացող բոլոր զույգերին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր լինել իրենց սննդակարգի հանդեպ և հետևել, որ այն հագեցած լինի բոլոր անհրաժեշտ վիտամիններով ու հանքանյութերով:
Օրինակ հումուսը պարունակում է շատ օգտակար բետա-կարոտիններ, B և C վիտամիններ և ֆոլաթթու: Վերջինս կանխում է ողնաշարի ճաքերի ի հայտ գալն ու համարվում է ԴՆԹ-ի ստեղծման համար անհրաժեշտ տարրերից մեկը:
Շատ օգտակար է նաև սաղմոնը: Այն հարուստ է սելենով՝ հանքանյութով, որն օգնում է սերմնահեղուկ ու տեստոստերոն արտադրել: Բացի այդ, այն պարունակում է նաև վիտամին D, իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնց օրգանիզմում այս նյութի պակասություն չկա, երկու անգամ ավելի հաճախ են հղիանում, քան նրանք, որոնք ունեին վիտամին D-ի կարիք:
Յոգուրտը նույնպես անհրաժեշտ է ապագա մայրիկներին: Այն պարունակում է սպիտակուցներ ու կալցիում, որոնք շատ անհրաժեշտ են առողջ հղիության համար: Որակյալ յոգուրտը նաև հարուստ է լինում պրոբիոտիկներով, որոնք շատ մեծ նշանակություն ունեն մարսողական համակարգի համար:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info
| |
|
Всего комментариев: 0 | |