3:51 PM Ունե՞ք արյան բարձր ճնշում կամ սրտի հետ կապված խնդիրներ` խուսափեք այս 14 մթերքներից | |
Անառողջ սնվելը կարող է պատճառ դառնալ կորոնար հիվանդությունների, այսպիսով ճիշտ սննդակարգը գերազանց առողջության կարևոր նախապայման է: Ցածրորակ սնունդը կարող է զգալիորեն վնասել սիրտը և արյան շրջանառությունը: Նատրիումի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է հանգցենել առողջության վատացման և առողջական լուրջ խնդիրների: Ներկայացնում ենք 14 մթերքներ, որոնցից անհրաժեշտ է խուսափել՝ առողջությունը պահպանելու համար: Աղ Ձեր սննդակարգում աղի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է պատճառ դառնալ արյան շրջանառության խնդիրների: Օգտագործելով մեծ քանակությամբ աղ դուք նաև պահպանում եք ջուրը ձեր օրգանիզմում և մեծացնում եք սրտի, երկամների և ուղեղի խնդիրների վտանգը: Կարտոֆիլ ֆրի Կարտոֆիլ ֆրիի մեկ բաժինը պարունակում է 19 գ ճարպ և 270 մգ նատրիում: Նատրիումի անհրաժեշտ քանակից ավել օգտագործման հետևանքով օրգանիզմը պահպանում է ջուր և ձեռք է բերում ավելորդ քաշ: Լիկյոր Ուսումնասիրություններից մեկը, որը անցկացվել է Հարավային Կորեայում, հայտնաբերվել է, որ լիկյորը արյան բարձր ճնշման հիմնական պատճառներից մեկն է: Կարմիր միս Կարմիր միսը կարող է հանգեցնել սրտի խնդիրների և խոչընդոտել արյունատար անոթների աշխատանքը:Ուստի անհրաժեշտ է սահմանափակել անառողջ սննդի և տրանս-ճարպեր պարունակող մթերքների չափաքանակը: Վերամշակված միս Սրտի հետ կապված բազմաթիվ խնդիրների պատճառը մսամթերքն է, ինչպես օրինակ երշիկը, նրբերշիկը: Որպեսզի խուսափեք արյան բարձր ճնշումից և պահպանեք սրտի առողջությունը, փորձեք հնարավորինս խուսափել վերամշակված մսից: Թթու դրած վարունգ Չնայած այն ունի ցածր կալորիականություն, թթու դրած վարունգը իրականում հարուստ է նատրիումով: Ընդամենը մեկ միջին չափի թթու դրած վարունգն պարունակում է մոտ 570 մգ նատրիում: Սա նատրիումի օրական թույլատրելի չափաքանակի մոտ 1/3-ն է: Շաքարավազ Շաքարավազը կարող է հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների և պատճառ դառնալ արյան բարձր ճնշման: Փքաբլիթներ Չնայած դրանք համեղ են, հարուստ են կալորիաներով: Ընդամենը 1 փքաբլիթը պարունակում է 200 կալորիա և 12 գ ճարպ: Մարգարին Թեև մարգարինը օգտագործվում է մեր ամենօրյա սննդակարգում, սակայն այն վնասակար է առողջության համար: Պահածոյացված հավի մսով ապուր Պահածոյացված հավը, հատկապես ապուրները, շատ հարմար են, սակայն հարուստ են նատրիումով, որը չափազանց վնասակար է սրտի համար: Ընդամենը մեկ ապուրը պարունակում է 800 մգ նատրիում: Թխվածքաբլիթներ Թխվածքաբլիթներ գնելուց անհրաժեշտ է ստուգել պիտակի վրայի բաղադրիչների ցանկը և համոզվել, որ դրանք չեն պարունակում հիդրոգեներացված յուղեր, ինչպես նաև չմոռանալ նայել նատրիումի պարունակությունը: Ռամեն արիշտա Ռամեն արիշտայի մեկ փաթեթը պարունակում է 14 գ ճարպ և 1580 մգ նատրիում: Պիցցա Համաձայն ուսումնասիրությունների՝ պիցցայի բոլոր տեսակները պարունակում են մեծ քանակությամբ նատիրում, որը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա: Սննդամթերքներ, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումը Մանրաթելով հարուստ սնունդները կարող են հեշտությամբ իջեցնել արյան ճնշումը: Արյան բարձր ճնշումը իջեցնելու համար խորհուրդ են տրվում հետևյալ բնական մթերքները՝ լոբին, սիսեռը, վարսակը, բրինձը: Դրանք հարուստ են վիտամիններով և հանքային նյութերով:
ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |