
Յուրաքանչյուր կին ջանում է ունենալ գեղեցիկ ու խնամված ձեռքեր: Եթե ցանկանում եք, որ նրանք գեղեցիկ ու խնամված տեսք ունենան, ապա կարող եք օգտվել այս դիմակներից:

1. Փափկեցնող դիմակ
5 ճ/գ վարսակի փաթիլները խառնեք 2 ճ/գ եփած սև թեյի հետ, ստացված զանգվածը քսեք ձեռքերին ու 1 ժամով կրեք բամբակյա ձեռնոցներ: Եթե հնարավորություն ունեք, ապա թողեք այդ դիմակը ձեռքերի վրա մնա ողջ գիշեր: Առավոտյան ձեռքերը կլինեն փափուկ ու թավշյա:
2. Երիտասարդացնող դիմակ
Մանր քերիչով քերեք միջին չափի խնձոր (դեղին կամ կարմիր), ավելացրեք 3թ/գ ձիթայուղ ու սերուցք(կամ թթվասեր): Ստացված խյուսը քսեք ձեռքերի վրա, թողեք 20 րոպե ու լվացեք տաք ջրով: Արդյունքը տեսանելի կլինի 1-ին իսկ պրոցեդուրայից հետո: Ի դեպ, այս դիմակը հիանալի համապատասխանում է նաև դեմքին:
3. Սնուցող դիմակ
1 թ/գ մեղրը խառնեք ձվի դեղնուցի հետ, քսեք այն ձեռքերի վրա, կրեք բամբակյա ձեռնոցներ կամ պոլիէթիլենային տապրակ ու սպասեք 20 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով: Նման դիմակը շատ լավ սնուցում է ձեռքերը:
4. Հանգստացնող դիմակ
Մաքրեք 4 հատ կարտոֆիլ ու եփեք այն այնքան, մինչև որ պատրաստ լինի, տրորեք ու խառնեք 4 ճ/գ կաթի հետ: Իջեցրեք ձեռքերը պատրաստի խյուսի մեջ ու պահեք այնքան, մինչև որ այն սառչի: Այս դիմակը հինալի բուժում է փոքր քերծվածքներն ու հանգստացնում է մաշկը:
5. Մաքրող սկրաբ-դիմակ
Խառնեք 2 ճ/գ բուսայուղը 4 ճ/գ շաքարավազի հետ: Շրջանաձև մերսող շարժումներով տրորեք այդ խառնուրդով ձեռքերը: Յուրաքանչյուր ձեռքի համար տվյալ պրոցեդուրան կատարեք ամենաքիչը 3 րոպե, որից հետո լվացեք տաք ջրով:
Եվս մեկ սկրաբ կարող եք պատրաստել` խառնելով 1ճ/գ կիտրոնի հյութը 1 գդալ խոշոր աղի հետ: Նման դիմակները սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել այն դեպքում, եթե ձեռքի մաշկի վրա կան խոշոր քերծվածքներ կամ բորբոքումներ:
Հետևեք ձեզ եղեք առողջ ու գեղեցիկ
Աղբյուրը՝ budetezdorovy.ru
|