
Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են եղանակի փոփոխությունների նկատմամբ, առավել հաճախ տառապում են գլխացավերով: medicinaportal.com-ը ներկայացնում է այդպիսի գլխացավը հաղթահարելու արդյունավետ մեթոդներ:
Մերսում
Գիտնականները վաղուց են ապացուցել, որ մերսումը լավ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Զարկերակային ճնշումը կարգավորելու համար պետք է դանդաղ շրջանաձև շարժումներով մերսել գլուխը՝ ծոծրակից ճակատ: Այն կատարել մոտավորապես 5 րոպե: Կարելի է շաբաթական երկու անգամ մերսում կատարել գլխացավերի նոպաները նվազեցնելու համար:
Ձգում
Գլուխը շարժեք վերև-ներքև, հետո` ձախ-աջ և վերջում` պտտեք: Շարժումները չպետք է շատ արագ լինեն: Եթե գլխապտույտներ ունեք, այս շարժումները խորհուրդ չի տրվում:
Տաք կամ սառը դնել
Պուլսացող ցավի դեպքում քունքերին, սովորաբար, սառը թրջոց են դնում: Ճնշող գլխացավի դեպքում խորհուրդ է տրվում տաք թրջոց դնել պարանոցի հետևի մասում: Այդ մեթոդն օգտակար է զարկերակային գերճնշումով տառապող մարդկանց:
Կրճատեք կոֆեին պարունակող մթերքների օգտագործումը
Խորհուրդ է տրվում սուրճ խմել օրական 2 բաժակից ոչ ավելի: Հիպերտոնիկներին խորհուրդ չի տրվում չարաշահել դառը շոկոլադը, քանի որ այնկարող է բարձրացնել զարկերակային ճնշումը:
Ջուր խմել
Անհրաժեշտ է օրական խմել 1,5-2 լ մաքուր ջուր:
Կարգավորել սնունդը
Հաճախակի գլխացավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել մթերքներ, որոնք մագնեզիում են պարունակում: Այս միկրոտարրը պարունակում է թարմ կանաչին, լոլիկը, հատիկեղենը, ընկուզեղենը և վարսակը: Այդ մթերքները պարունակում են նաև վիտամին B6, որը մագնեզիումի հետ կարգավորում է վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքը՝ նվազեցնելով եղանակային փոփոխությունների նկատմամբ արձագանքը: Գլխացավերի դեպքում արդյունավետ է նաև կոճապղպեղը:
Բարերար մթնոլորտ ստեղծել շուրջը
Շատ հաճախ գլխացավեր առաջանում են գերլարվածությունից, ուստի անհրաժեշտ է աշխատանքյաին օրվանից հետո լիցքաթափվել, որոշ ժամանակով մոռանալ լարվածություն առաջացնող բոլոր մտքերը: Հանգստացնող երաժշտություն լսեք, հեռացեք խնդիրներից, կոնտրաստային լոգանք ընդունեք: Աշխատեք խուսափել տան անդամների հետ վեճերից:
Սկզբնաղբյուր. 1in.am
|