
Healthy Food Team-ը ներկայացրել է այն վնասակար գործողությունները, որոնք մարդիկ սովորաբար անում են ուտելուց հետո, հատկապես` նրանց համար, ովքեր ջանում են պահպանել առողջությունն ու բարեկազմ տեսքը:
1. Ծխելն ուտելուց հետո
Հետազոտողները ծխող մարդկանց զգուշացնում են սովորություն չդարձնել ուտելուց հետո ծխելը, քանի որ այդ ժամանակ մեկ ծխախոտը հավասարազոր է 10 ծխախոտի: Ուտելուց հետո օրգանիզմում մարսողական գործընթաց է տեղի ունենում, որի ժամանակ կլանված նիկոտինը 10 անգամ ավելի շատ է միախառնվում արյուն գնացող թթվածնին:
2. Մրգերը ճաշից հետո
Եթե միրգ եք ուտում անմիջապես սնվելուց հետո, մեծ է հավանականությունը, որ այն կմնա ստամոքսում առանց մարսվելու և գազեր կառաջացնի: Այս երևույթը հանգեցնում է ցելյուլյիտի առաջացմանը: Միրգն ավելի լավ է ուտել դատարկ ստամոքսին:
3. Թեյ
Թեյը դանդաղեցնում է մարսողական գործընթացը: Հատկապես սակավարյուն ունեցող մարդիկ չպետք է թեյ օգտագործեն ուտելուց հետո մոտ մեկ ժամ:
4. Լողալ
Խորհուրդ չի տրվում ջուր մտնել անմիջապես ուտելուց հետո: Ջուրը ընդհանրապես բարելավում է արյան շրջանառությունը, բայց անմիջապես ուտելուց հետո այն նպաստում է արյան հոսքին դեպի որովայն, որտեղ տեղի է ունենում մարսողությունը: Եվ այդ հանկարծակի փոփոխությունը կարող է վնասակար լինել:
5. Մարզվել
Բոլոր տեսակի մարզանքները կարող են վնաս հասցնել ուտելուց հետո, հատկապես գոտկատեղի վարժությունները:
6. Ֆիզիկական ակտիվություն
Իրականում ֆիզիկական ակտիվությունը ուտելուց հետո չի օգնում արագ մարսել սնունդը, այլ ընդհակառակը: Ուտելուց հետո լավագույն տարբերակը հանգիստ զբոսնելն է:
7. Քնել
Ուտելուց հետո քնելը վնասակար է, քանի որ ձեր հետ միասին քուն են մտնում բոլոր օրգանները, այսինքն՝ ընդունած սնունդը մնում է չմարսված:
|