Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 9 » Մաշկի ճիշտ խնամք, որից հետո կերիտասարդանաք 10 տարով
loading...
4:12 PM
Մաշկի ճիշտ խնամք, որից հետո կերիտասարդանաք 10 տարով

Դեմքի խնամված մաշկ ունենալու համար հարկավոր է տիրապետել դեմքի մաշկի խնամքի մի քանի պարզ կանոնների և օգտագործել ճիշտ խնամքի միջոցներ: Կա դեմքի մաշկի խնամքի 3 արդյունավետ միջոց՝ մաքրում, սնուցում և տոնուսի պահպանում: Այս երեքից մեկը բացառելու դեպքում արդյունքը կամ ընդհանրապես տեսանելի չի լինում կամ կլինի շատ աննշան:

Պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանքի ևս. դեմքի մաշկի խնամքի միջոցներում պետք է առկա լինեն մաշկի խնամքի համար անհրաժեշտ նյութեր ու տարրեր, դրանցից ամենակարևորներն են՝ վիտամին A, E, C և K: Ներկայացնում են մաշկի խնամքի և երիտասարդացման մի քանի փուլեր:

Մաշկի մաքրում

 Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տաս կանանցից չորսը գիշերը քնում են առանց  շպարը հեռացնելու, որը խիստ բացասական ազդեցություն է թողնում: Անհրաժեշտ է օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան լվացնել մաշկը:

 Տոնուս հաղորդել

Մաքրելուց հետո, որպեսզի վերականգնեք մաշկը, օգտագործեք տոնիկ: Ընտրեք միջոցներ, որոնք պարունակում են վիտամին С, որը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից:

 Մաշկի հագեցում

Մաշկը հարկավոր է սնել միջոցներով, որոնք ոչ միայն կխոնավեցնեն, այլև կհագեցնեն մաշկը օգտակար նյութերով:

Հատուկ ուշադրություն աչքերի շուրջ գտնվող հատվածին

Անհրաժեշտ է օգտագործել հենց կոպերի համար նախատեսված միջոցներ, քանի որ սովորական  միջոցները չափազանց ծանր են կոպերի համար:

Խոնավեցում և սնուցում

Այս ամենից հետո պետք է օգտագործել կրեմներ, որոնք լավ որակի են: Ուշադրություն դարձրեք բաղադրությանը` հակատարիքային կրեմը պետք է պարունակի նիացինամիդ, ռետինոլ:

 

ԲԱՐՈՄԵՏՐ

Просмотров: 4650 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar