Հաճախակի կրկնվող և սուր արտահայտվող գլխացավերը, որոնք առաջացնում են նաև սրտխառնոց, վատացնում են ինքնազգացողությունը, միգրենի նախանշաններ են: Ներկայացնում ենք 4 պատճառ, որոնք կարող են միգրեն առաջացնել: Որոշակի կենսական կարևորություն ունեցող մթերքներից հրաժարվելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել օրգանիզմում և ընկած լինի միգրենի առաջացման հիմքում:
Ներկայացնում ենք այդ կենսական կարևորություն ունեցող մթերքները:
Ֆոսֆորի թթու և վիտամին В12
Եթե օրգանիզմում այս մթերքների պակաս կա, ապա մարդիկ տառապում են միգրենով և խրոնիկական հոգնածությամբ:
Պղինձ և երկաթ
Այս նյութերի պակաս հիմնականում ունենում են կանայք: Մեծ քանակությամբ պղինձ է պարունակում լոբին, ընդեղենը, ավոկադոն: Երկաթով հարուստ են հացահատիկեղենը, կանաչ տերևներով բանջարեղենը և նույնիսկ շոկոլադը:
Պիրիդոկսին
Սա ևս շատ կարևոր վիտամին է, որն օգնում է պահպանել ուղեղը, նյարդերը և արյան հյուսվածքները նորմալ վիճակում:
D վիտամին
D վիտամին պակասությունը ևս կարող է հանգեցնել միգրենի առաջացման: Օրգանիզմում D վիտամինը լավագույն աղբյուրը արևի ճառագյթներ են: Դա հատկապես կարևոր է ձմռանը: Իսկ մթերքներից այս վիտամինը պարունակում է ձուն, սունկը, կաթը և նարնջի հյութը:
ԲԱՐՈՄԵՏՐ
|