5:13 PM 10 բան, որ վնասում են ձեր մաշկը | |
1.Կոսմետիկայի հաճախակի փոփոխումը. հազիվ է մաշկը հարմարվում մի արտադրության բաղադրությանը, երբ դուք փոխում եք ձեր նախընտրած տեսակը, որին հարմարվելու համար մաշկին կրկին երկար ժամանակ է պահանջվում: 2.Պահպանեք մաշկը մազերի խնամքի համար նախատեսված միջոցների ազդեցությունից, դրանք կարող են զգալիորեն վնասել այն: 3.Չափազանց հաճախակի ունքերի ուղղումը: Կարգի բերելով ունքերը՝ դուք մաշկի վրա միկրովերքեր եք ստեղծում, որոնց ապաքինման համար նույնպես ժամանակ է հարկավոր: 4.Արևային օրերը. արևոտ օրերին մի մոռացեք անպայման օգտվել հակաարևային քսուկներից: 5.Ընկերուհու հետ սրտանց և երկար խոսակցությունը հեռախոսով նույնպես կարող է վնասել ձեր մաշկը՝ էկրանին հավաքված բակտերիաները բացասականորեն են ազդում դեմքի մաշկի վրա: 6.Բոլոր գրասենյակներում էլ կոնդիցիոներներ կան, և որպեսզի ձեր մաշկը չվերածվի կնճռոտ "չամիչի"՝ միշտ ձեզ հետ ունեցեք խոնավեցնող քսուկ և շատ հեղուկ օգտագործեք: 7.Երբեմն-երբեմն ծխախոտ օգտագործելը ոչնչով չի զիջում դրա պարբերաբար օգտագործմանն, այնպես որ՝ հրաժարվեք այս վնասակար սովորությունից, եթե չեք ցնականում ժամանակից չափազանց շուտ ծեր մաշկ ունենաք: 8.Շաբաթվա մեջ գոնե երկու օր հրաժարվեք կոսմետիկայի օգտագործումից, թույլ տվեք ձեր մաշկին շնչել: 9.Մի մոռացեք շրթունքների մասին և օգտագործեք հատուկ դրանց փափկեցման համար նախատեսված միջոցներ, ոչ թե քսեք այն, ինչ դեմքին եք քսում: 10.Սովը վնասում է մաշկին ոչ պակաս, քան ստամոքսին՝ երբ օրգանիզմը վիտամինների և հանքանյութերի պակաս է ունենում, դա արտահայտվում է նաև դեմքի մաշկին:
ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |