5:32 PM Ինչպես պատրաստել սխտորով մածուկ՝ ձմռանը մրսածությունից ու գրիպից խուսափելու համար | |
Սխտորի մածուկ
Այս մածուկի պատրաստման համար 1 կգ սխտորի դիմաց անհրաժեշը է 250 մլ ձիթապտղի յուղ: Ցանկության դեպքում կարելի է ավելի քիչ սխտոր օգտագործել, իսկ ձիթապտղի յուղը փոխարինել որևէ այլ բուսայուղով:
Պատրաստման եղանակը.
Մածուկի պատրաստման համար հարկավոր է մաքրել սխտորը, լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել բուսայուղը և հարել, մինչև դառնա համասեռ զանգված: Ստացված զանգվածը լցնել տարրաների մեջ և պահել սառնարանում:
Կոճապղպեղով ու սխտորով մածուկ
Կոճապղպեղի օգտակարության մասին շատերը գիտեն, սակայն սխտորի հետ համադրելու դեպքում այն շատ ավելի օգտակար է դառնում:
Այս մածուկի պատրաստման համար անհրաժեշտ է 200 գրամ կոճապղպեղ և 300 գրամ սխտոր (կամ 2 մաս սխտոր և 3 մաս կոճապղպեղ): Ցանկության դեպքում կարելի է նաև ավելացնել չիլի պղպեղի 1 պատիճ:
Պատրաստման եղանակը.
Մաքրել սխտորն ու կեղևազրկել և մանր կտրատել կոճապղպեղը: Մանրացնել բաղադրիչները կոտորակիչի օգնությամբ, մինչև դառնա համասեռ զանգված, այնուհետև ստացված մածուկը լցնել ապակյա տարրայի մեջ և ամուր փակել կափարիչը:
Սխտորի մածուկի օգտագործման եղանակը
Սխտորի սիրահարներին այս մածուկները դուր կգան: Այս կերպ պատրաստված սխտորը պահպանում է իր թարմությունն ու օգտակար հատկությունները: Բացի այդ, այս դեպքում սխտորը շատ ավելի երկար է պահվում և կարող ՝ օգտագործվել նաև ձմռանը:
Այս մածուկը շատ հարմար է սենդվիչների համար: Այն նաև կարելի է օգտագործել որպես սոուս կամ ավելացնել արդեն պատրաստի սոուսներին:
Բացի այդ, այն կօգնի բուժել ու կանխել սեզոնային մրսածությունն ու գրիպը և պահպանել առողջությունը:
Նյութի աղբյուրը՝ pechagina.ru | |
|
Всего комментариев: 0 | |