7:33 PM 8 լավագույն բաղադրատոմսերը, որոնք կօգնեն արագ ազատվել հազից | |
2) Ուժեղ հազի ու շնչարգելության դեպքում հիանալի միջոց են խաշած կամ ձեռոցում եփված տանձերը, իսկ բարձր ջերմության դեպքում ծարավը կարելի է հագեցնել չորացրած տանձերի եփուկով: Եփուկը պատրաստելու համար հարկավոր է 1 բաժակ մանրացրած չորացրած տանձերին ավելացնել 500 մլ ջուր, 20 րոպե եփել, այնուհետև փաթաթել տաք կտորով և թրմել 4 ժամ: Եփուկը քամել և խմել գոլ վիճակում օրական 4 անգամ (ուտելուց 30 րոպե առաջ) 100 մլ:
3) 2 հասած բանանը մանրացնել, ավելացնել 200 մլ տաք ջուր, եռացնել 10 րոպե, այնուհետև քամել, ավելացնել մեղր և խմել գոլ վիճակում:
4) 10 հատ արմավին ավելացնել 500 մլ ջուր և եփել 30 րոպե, այնուհետև քամել և խմել տաք վիճակում: Այս եփուկը հարկավոր է օգտագործել չոր հազի դեպքում: Բացի այդ, կարելի է նաև 6-7 արմավը եփել 200 մլ կաթի մեջ:
5) 30 գրամ չամիչը 45 րոպե թրմել եռացրած, բայց արդեն սառը ջրի մեջ, այնուհետև քամել: Չամիչը հարկավոր է ուտել քնելուց առաջ, այնուհետև խմել տաք կաթ: Այս միջոցն օգնում է նույնիսկ ուժեղ հազի դեպքում:
6) Երեխաների մոտ հազը բուժելու համար կարելի է օգտագործել հետևալ բաղադրատոմսը: Մանր քերիչով մանրացնել մեկ խնձորը, մեկ սոխն ու մեկ գազարը (բաղադրիչները պետք է լինեն գրեթե նույն քաշի), այնուհետև ավելացնել 2 ճ.գ. մեղր և լավ խառնել: Երեխան այս խառնուրդը պետք է ընդունի գոլ վիճակում օրական 4-5 անգամ՝ 1 թ.գ.:
7) 2 ճ.գ. քերիչով մանրացրած խնձորը, 2 ճ.գ. մեղրը և 1 ճ.գ. քերած սոխը լավ խառնել և ընդունել խառնուրդը գոլ վիճակում օրական 4-7 անգամ (մեկական թեյի գդալ):
8) «Հրե» կաթ հազի դեմ
10 հատ սեխը կտրատել (խորանարդաձև), 1 գլուխ սխտորը մանրացնել, այնուհետև ավելացնել 500 մլ կաթ և եփել մինչև բաղադրիչները փափկեն: Խառնուրդին ավելացնել անանուխ և լորենու մեղը, մեկ ժամ թրմել և քամել: Խմել օրական մի քանի անգամ 1 ճ.գ.:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |