8:01 PM Apple-ի ականջակալները գրեթե առանց գլխի էին թողնելու 16-ամյա տղային | |
16-ամյա մոտոցիկլավարը լրջորեն տուժել է անհաջող ցատկի հետևանքով: Բարեբախտաբար, երիտասարդի ծնողները մոտակայքում են եղել: Նրանք կարողացել են տղային առաջին օգնություն ցույց տալ և անմիջապես բժիշկ են կանչել: Դեպքի վայր ժամանած բժիշկները պատրաստ են եղել գործնականում ամեն ինչի: Բայց այդ տեսարանից հետո նույնիսկ փորձառու վիրաբույժները շոկի մեջ են եղել: Ամեն ինչ սկսվել է մոտոցիկլով անհաջող թռիչքից հետո: 16-ամյա Բրեդլին վարել է իր ծնողների ֆերմայում, բայց չի մնացել մոտոցիկլի վրա: Նա ուղիղ նետվել է փշալարով ցանկապատի վրայով: Հարվածի հետևանքով կոտրվել է երիտասարդի կոճը, իսկ փշերը խորը մտել են որովայնը: Բայց ահա կոկորդի վրայի վերքի պատճառը բժիշկներին սկզբից անհայտ է եղել: Միայն հետո է պարզվել, որ iPhone-ի ականջակալները քիչ է մնացել՝ գլխատեին Բրեդլիին: Բանն այն է, որ հեռախոսը եղել է երիտասարդի գրպանում, իսկ ականջակալները դրել է սաղավարտի տակից: Հզոր նետման հետևանքով մետաղալարերը խորը մտել են Բրեդլիի պարանոցը: Եթե մետաղալարերը քիչ ավելի խորը մտնեին, երիտասարդը չէր ապրի մինչև բժիշկների տեղ հասնելը: Երիտասարդի օրգանիզմը լիովին կվերականգնվի կես տարուց ոչ շուտ: http://blognews.am/ | |
|
Всего комментариев: 0 | |