8:09 PM Ուշադրություն. այս իրերը չի կարելի պահել տանը | |
Որ իրերը ցանկալի չէ պահել տանը 1. Պատռված, անպետք հագուստ և կոշիկ: 2. Ճաքերով և կոտրվածքներով սպասք: Սեղանի սպասքը խորհրդանշում է ընտանիքը: Սպասքի թերություներն էներգետիկորեն արտացոլում են պրոբլեմները հարաբերությունների մեջ: 3. Կոտրված կենցաղային իրեր և հայելիներ: Աշխատեք տանը մաքրություն պահպանել և անպետք իրերով չլցնել Ձեր բնակարանը: Մութ ուժերը պաշտում են աղբակույտերը, աղտը, չլվացված մարմիններն ու ոչ մաքուր հոգիները: 4. Նվերները, որոնք Ձեր սրտով չեն, դժբախտություն են բերում, քանի որ մատուցվել են չար զգացմունքներով կամ հմայախոսությամբ: 5. Հայացքի համար անհարմար պատկերներով նկարները հոգեբանորեն բացասաբար են ազդում և խախտում են հոգեկան հանգստությունը: 6. Երախաբաց մռութներով վայրի կենդանիների նկարները ստեղծում են նյարդայնություն և ագրեսիվություն: Կարող են առաջացնել վեճեր և սկանդալներ: 7. Բացասական անցյալով իրեր, իրեր` գնված տարբեր բացասական պայմաններում, իրեր` հիշեցնող ինչ-որ տխուր բան: 8. Իրեր, որոնք հնարավոր է օգտագործված լինեն կախարդական նպատակներով: Որոշ աֆրիկյան և արևելյան ատրիբուտներ (դիմակներ, արձանիկներ, սիմվոլներ) կարող են լինել վնասակար էներգիայի աղբյուր: 9. Անհասկանալի և կասկածելի էներգետիկայով անտիկվար իրեր: 10. Սուր անկյուններով կահույք, որոնք կտրում են տարածությունը: 11. Կենդանի պատատուկ բույսերը տան տերերին հիվանդություններ բերելու հատկություն ունեն: Ինչպես նաև պատատուկները և լիանաները հանգեցնում են կանացի միայնության: 12. Եղեգը տանը նախագուշակում է հիվանդություն, մահ, այրիություն: 13. Փշատերև բույսեր կարելի է տանն ունենալ միայն ամանորյա տոնակատարությունների ժամանակ: | |
|
Всего комментариев: 0 | |