Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Понедельник, 2025-07-21
Главная » 2017 » Январь » 10 » 8 առողջական խնդիր, որոնց մասին հուշում են աչքերը
loading...
12:40 PM
8 առողջական խնդիր, որոնց մասին հուշում են աչքերը

Աչքերը ոչ միայն հոգու հայելին են, այլև յուրօրինակ պատուհան դեպի առողջական վիճակը: Աչքերը ևս կարող են հուշել մարդու մոտ առկա մի շարք հիվանդությունների մասին: Այս մասին գրում է supertastyrecipes.com-ը` ներկայացնելով այն երևույթները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Թափվող հոնքեր

Այս երևույթը վահանաձև գեղձի հիվանդության ախտանշաններից մեկն է, երի ժամանակ հոնքերի մեկ երրորդ մասն ինքն իրեն անհետանում է:


Տիկնակլունձ, որը չի լավանում

Եթե տիկնակլունձը չի լավանում երեք ամիս շարունակ կամ անընդհատ կրկնվում է նույն տեղում, դա կարող է հուշել քաղցկեղի հազվադեպ տեսակի` ճարպագեղձի քաղցկեղի մասին:

Աչքերի այրոց, աղոտ տեսողություն համակարգչից օգտվելիս

Սա համակարգչային տեսողության համախտանիշ է: Դա պատճառվում է կոնտրաստի բացակայությամբ համակարգչային էկրանի վրա, ինչպես նաև աչքերի ուժեղ լարումով:

 

Տեսողության մեջ առկա փոքրիկ կետ` առկայծող լույսերով կամ ալիքաձև գծերով

 

Այս անհանգիստ տեսողությունը պայմանավորված է լինում միգրենով: Դա կարող է ուղեկցվել կամ չուղեկցվել գլխացավով:

 

Աչքի սպիտակ մասը դեղնավուն է դառնում

Սա դեղնախտի հայտնի ախտանիշն է: Սա պատահում է լյարդի թերի գործառույթով ծնված երեխաների մոտ կամ լյարդի ու լեղապարկի խնդիրներ ունեցող մեծահասակների մոտ:


Դուրս ցայտող աչքեր

Հիպերթիրեոզը, որը վահանաձև գեղձի գերակտիվությունն է, պատճառ է դառնում, որ աչքերը նման տեսք ստանան:

Տեսողության հանկարծակի վատացում, կորուստ կամ կրկնակի տեսողություն

Սրանք կաթվածի մասին նախազգուշացնող ախտանշաններ են:


Աղոտ տեսողություն

 

Շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ կամ ռիսկային գոտւմ գտնվողների մոտ ևս կարող է տեսողության վատթարացում նկատվել, ինչը երբեմն կարող է հանգեցնել կուրության:

Просмотров: 1674 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar