3:38 PM Գիտնականները ստեղծել են ատամնալիցք, որը ժամանակի ընթացքում չի մաշվում և բուժում է ատամները | |
Գիտնականների խոսքով՝ այս նոր յուրահատուկ նյութը ժամանակի ընթացքում չի մաշվում և պաշտպանում է բակտերիաների բազմացումից: Այն արդեն անցել է բոլոր հնարավոր փորձարկումները և սպասվում է, որ նոր ատամնալիցքը կսկսվի օգտագործվել մոտակա 3 տարվա ընթացքում:
Այս նոր ատամնալիցքի առաջնային առավելությունն, իհարկե, ատամն ինքնուրույն բուժելու հատկությունն է: Պրոֆեսոր Ռոբերտ Հիլլի խոսքով՝ այս նորարարական նյութը ոչ այլ ինչ է, քան ապակու հիման վրա պատրաստված կենսաակտիվ նյութ:
Պարզվում է՝ ատամնալիցքի տեղադրումից հետո սկսում են արտադրվել նյութերը, որոնցից ատամների հյուսվածքներ են ձևավորվում (ֆտորի միացություններ, կալցիում և ֆոսֆոր), ինչի շնորհիվ էլ ատամը վերականգնվում է:
Բացի այդ, ի տարբերությունի հնում օգտագործվող ատամնալիցքերի՝ նոր նյութը ատամի և ատամնալիցքի միջև բացարձակապես ոչ մի բաց տարածություն չի թողնում՝ դարձնելով ատամնալիցքի տակ բակտերիաների զարգացումը պարզապես անհնարին:
Գիտնականների պնդմամբ՝ այս հայտնագործության շնորհիվ կարելի է մեկ անգամ ատամնալիցք դնել և այլևս չհիշել այդ խնդրի մասին: Այն ժամանակի ընթացքում չի մաշվի և չի փշրվի:
Սա անուշտ շատ օգտակար հայտնագործություն է: Այժմ հաճախակի ատամնաբույժի օգնությանը դիմելու և բուժզննում անցնելու անհրաժեշտություն այլև չի լինի և ատամնալիցքը շատ ավելի երկար կծառայի:
Նյութի աղբյուրը՝ u-druzey.ru | |
|
Всего комментариев: 0 | |