4:19 PM Անգլիական երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը | |
Մի քանի տարով երիտասարդ տեսք ունենալու համար հարկավոր է խնամք ու հոգատարություն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անգլիական մի դիմակ, որը հարկավոր է օգտագործել քնելուց առաջ: Այս դիմակը հարմար է մաշկի բոլոր տեսակներին և մաքրում ու հարթեցնում է այն: Բացի այդ, այն սնուցում ու խոնավեցնում է մաշկը, բարելավում է մաշկի վերին շերտերի արյան շրջանառությունը:
Անգլիական երիտասարդացնող դիմակի բաղադրատոմսը
Պատրաստման եղանակը.
Հարկավոր է վերցնել 3 հատ բաժակ, այնուհետև առաջինի մեջ լցնել որևէ բուսայուղ՝ խառնած կոտորակիչով մանրացրած վարսակի փաթիլներին, երկրորդի մեջ լցնել քերիչով մանրացրած խնձոր, 1 ճաշի գդալ մեղր և ½ կիտրոնից քամված հյութ, իսկ երրորդի մեջ՝ 1 թեյի գդալ մանր աղով կեֆիր:
Օգտագործման եղանակը.
Լվացվել և առաջին բաժակի պարունակությունը քսել դեմքին (կարելի է նաև պարանոցին ու դեկոլտեի հատվածին) և 2 րոպե նրբորեն մերսել մաշկը: Թողնել 5 րոպե:
Երբ դիմակը մի փոքր չորանա, դեմքին քսել նաև երկրորդ բաժակի պարունակությունը: Կրկին մերսել մաշկը 2 րոպե և թողնել դիմակը ևս 5 րոպե:
Բամբակյա սկավառակը կամ սպունգը թրջել գոլ ջրով և մաքրել դիմակը, այնուհեև դեմքին քսել երրորդ բաժակի պարունակությունն ու թողնել 10 րոպե:
Դիմակը լավ լվանալ ջրով, սակայն ավելի գերադասելի կլինի, եթե ջրի փոխարեն լինի երիցուկի կամ վաղենակի (календула) եփուկ: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է քսեկ գիշերային նրբաքսուք:
Այս դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթական երկու անգամ, իսկ կուրսը տևում է առավելագույնը 3 շաբաթ, որից հետո հարկավոր է դադար անել: Եթե նման պրոցեդուրաների համար ժամանակ չկա, ապա հարկավոր է բաժանել ամբողջ պրոցեդուրան երեք մասի և օգտագործել երեք օրում (յուրաքանչյուր բաժակի պարունակությունը մեկ օրում):
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc | |
|
Всего комментариев: 0 | |