4:23 PM Որոնք են կտավատի յուղի ամենաօգտակար հատկությունները | |
Վերջին ժամանակներում դիետոլոգներն ու բժիշկները բավական շատ են խոսում կտավատի յուղի օգտակար հատկությունների մասին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչպես է այն ազդում օրգանիզմի վրա:
Այդ յուղը դրական ազդեցություն է ունենում անոթների ու արյան վրա, ջրիկացնում է արյունը և նվազեցնում «վատ» խոլեստերինի մակարդակը: Աղեստամոքսային համակարգի համար այս միջոցը գրեթե համադարման է, որն օգնում է կարգավորել այդ համակարգի աշխատանքը և նպաստում է լյարդի և աղիների աշխատանքին բարելավմանը:
Այս յուղն օգտագործելով՝ կարելի է կանխարգելել աղիների և կրծքագեղձերի հիվանդությունները: Այն նաև շատ օգտակար է գլխուղեղի զարգացման ու ակտիվության պահպանման համար: Բացի այդ, սա լավագույն մթերքն է ապագա մայրիկների և առհասարակ բոլոր կանանց համար, քանի որ այն նաև կարգավորում է հորմոնալ ֆոնը:
Նյութի աղբյուրը՝ gogetnews.info | |
|
Всего комментариев: 0 | |