4:23 PM Ճարպերն այրող 5 մթերք՝ ճիշտ նախաճաշի համար | |
Հավկիթ
Շնորհիվ հավկիթում պարունակվող մեծ քանակությամբ սպիտակուցների հագեցվածության զգացումը շատ ավելի երկար է պահպանվում: Բացի այդ, ձվի դեղնուցում պարունակվում են բազմաթիվ սննդարար նյութեր, որոնք ամբողջ օրվա ընթացքում ազդում են մարդու ինքնազգացողության վրա: Հավկիթը շատ արագ պատրաստվող, սննդարար և համեմատաբար ոչ ծախսատար մթերք է:
Ձիթապտղի յուղ
Ձիթայուղում պարունակվող օմեգա-3 ճարպաթթուներն անհրաժեշտ են սրտի առողջության, հորմոնալ համակարգի, աթերոսկլերոզի ու մաշկային խնդիրների կանխարգելման համար, իսկ A և E վիտամինները հզոր հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են պահպանել երիտասարդությունը: Նախաճաշին կարելի է ընդամենը 1 ճ.գ. ձիթայուղ ավելացնել և այն օրգանիզմին 120 կկալ կտա:
Հապալաս կամ կապույտ հապալաս
Կապույտ հապալասը հարուստ է մանրաթելերով և պարունակում է քիչ քանակությամբ: Այն կօգնի արագ ազատվել ավելորդ ճարպաշերտերից: Հետազոտությունները ցույց են տվել, որ հապալասը կարող է նվազեցնել ճարպային բջիջների աճը մինչև 73%-ի:
Տարեկանի հաց
Ցորենի հացի փոխարեն հարկավոր է տարեկանի հաց ուտել: Ապացուցվել է, որ տարեկանի հացն ավելի երկար է պահպանում հագեցվածության զգացումը՝ ի տարբերություն հացաբուլկեղենի այլ տեսակների:
Թուրինջ
Թուրինջը շատ արդյունավետ է քաշի նվազեցման ու ճարպերի այրման համար: Սակայն հարկավոր է շատ զգույշ լինել դեղամիջոցներ ընդունելու դեպքում, քանի որ թուրինջը կարող է ազդել դրանց արդյունավետության վրա:
Նյութի աղբյուրը՝ healthyfoodhouse.com | |
|
Всего комментариев: 0 | |