5:11 PM Արյունը և անոթները մաքրող պարզ միջոցներ | |
Հայտնի է, որ տարիքի հետ անոթները աստիճանաբար կարծրանում են, դառնում են փխրուն, իսկ դրանց պատերը՝ անհարթ: Բացի այդ, ժամանակի ընթացքում դրանց պատերին է նստում ճարպի, աղերի, խոլեստերինի շերտ, որը զգալիորեն նեղացնում է դրանց անցանելիությունը, խոչընդոտ է հանդիսանում արյան նորմալ հոսքի համար, ինչի արդյունքում խախտվում է հարակից հյուսվածքների սնուցումը: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր մարդ ժամանակ առ ժամանակ պետք է մաքրի իր անոթները: Այդ հարցում ձեզ կօգնեն մեր առաջարկած պարզ ժողովրդական միջոցները: • 1 բաժակ սառը ջրին ավելացնել 5 կաթիլ յոդ, 1ճ.գ. մեղր, 1ճ.գ. խաղողի կամ խնձորի քացախ: Լավ խառնել: Օրեկան ընդունել 2 բաժակ: • 1 մաս եղինջի տերևների վրա լցնել 3 մաս բարձրորակ օղի: 10 օր թողնել մութ տեղում, քամել: 10 օրվա ընթացքում օրը 2-3 անգամ ընդունել 30-40 կաթիլ թուրմ՝ սովորական ջրով: • Վերցնել 200-ական գրամ հետևյալ բաղադրիչներից՝ • Անոթները և արյունը մաքրող տիբեթական այս բաղադրատոմսը համարվում է անվտանգ և շատ արդյունավետ: Անհրաժեշտ է մաքրել և մանրացնել 350գ սխտոր, լցնել ապակյա շշի մեջ, ավելացնել 200մլ սպիրտ: Շիշը փակել, փաթաթել մուգ թղթով կամ կտորով և պահել սենյակային ջերմաստիճանում՝ արևի ճառագայթներից հեռու: 10 օրից քամել և նորից 2 օր թողնել հանգստանա: Թուրմը պետք է ընդունել լուծելով սառը եռացրած կաթի մեջ: Հետևեք հետևյալ սխեմային: Առո՛ղջ եղեք: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |