5:14 PM Ինչո՞վ է օգտակար խուրման | |
Խուրման անփոխարինելի օգտակարությամբ միրգ է, որը հասունանում է առաջին սառնամանիքների հետ: Կներկայացնենք խուրմայի ամենանշանակալի օգտակար հատկությունները. 1.Խուրման նպաստում է ավելորդ քաշի նվազմանը: Չնայած, որ խուրման բավականին քաղցր է, այն քիչ կալորիականություն ունի: Ավելորդ քաշը նվազում է այն բանի հաշվին, որ խուրման շատ արագ հագեցնում է քաղցը: 2.Խուրման բարելավում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել այս միրգը մարսողական տարատեսակ խնդիրների և ստամոքսի հիվանդությունների դեպքում: 3.Խուրման ամրապնդում է սիրտ-անոթային համակարգը: Շնորհիվ պարունակվող մեծ քանակությամբ կալիումի, գլյուկոզայի և ֆրուկտոզայի, խուրման դրականաորեն է ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա: 4.Խուրման դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա: Խուրման բարձրացնում է իմունիտետը, ինչի շնորհիվ էլ օրգանիզմը դիմակայում է տարբեր սթրեսների և վարակների:
ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |