
Բրոնխիալ ասթմայի դեպքում, ժողովրդական բժշկության մասնագետ Ն.Ի. Մազնևը, առաջարկում է հետևյալ ժողովրդական միջոցները.
1. Մորի (վայրի ելակ)

Օգտակար է և մորու հյութը և նրանից պատրաստված թուրմը:
• Թուրմը պատրաստելու համար հարկավոր է 2 թեյի գդալ մորու տերևների վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի 0,5-ից 1 ժամ , ապա քամել: Ընդունել 1 ճաշի գդալ ամեն 2 ժամը մեկ:
• Հյութը հարկավոր է խմել 4-ից 8 ճաշի գդալ:
2. Գլուխ սոխ, շաքար, մեղր

• 400 գրամ մաքրած սոխը քերել, լցնել էմալապատ ամանի մեջ, վրան ավելացնել 1 լիտր ջուր, 0,5 բաժակ շաքարավազ և մեկ ճաշի գդալ մեղր: Տարրան դնել թույլ կրակի վրա և եռացնել 3 ժամ, մինչև որ սոխը ամբողջությամբ եփվի: Քամել և օրական, ուտելուց առաջ, ընդունել մեկ ճաշի գդալ 3-ից 4 անգամ:
3. Բռնչի (Калина) և մեղր

• Մեկ ճաշի գդալ բռնչիի պտուղները տրորել և վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և 1 ճաշի գդալ մեղր: Զանգվածը դնել թույլ կրակի վրա և 20 րոպե խառնել, մինչև որ հասնի եռման ջերմաստիճանի, ապա քամել:Մեկ բաժինը նախատեսված է մեկ օրվա համար: Այն հարկավոր է ընդունել 1 ճաշի գդալից 1,5-ից 2 ժամը մեկ: Ասթմայով հիվանդներին, ովքեր հակված են զարկերակային գերճնշման, ավելի լավ է օրական 6-ից 8 անգամ ընդունել բռնչիի թարմ հատիկներից պատրաստված հյութ:
4. Կռատուկ, կաղամախ, եղևնի, կերակրի սոդա

• 0.5 ճաշի գդալ մայիսյան կռատուկի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, ավելացնել կաղամախի կես տերև և 1 թեյի գդալ եղևնու թարմ ասեղներ: Թողնել, որ ստացված զանգվածը սառչի և թրմվի, ապա ավելացնել 0.5 թեյի գդալ խմելու սոդա և խառնուրդը դնել մութ տեղում մեկ շաբաթ, որպեսզի թրմվի: Շաբաթական մեկ անգամ (կարելի է և հաճախակի օգտագործել, կախված ինքնազգացողությունից), քնելուց առաջ խմել 1 ճաշի գդալ պատրաստված թուրմից:
5. Կոճապղպեղ(իմբիր)

• 400 գրամ կոճապղպեղը լվանալ,առանձնացնել կեղևից, քերել և լցնել շշի մեջ, ապա վրան սպիրտ ավելացնել: Թրմել տաք տեղում կամ արևի տակ 2 շաբաթ: Այդ ընթացում պարբերաբար խառնել, մինչև որ զանգվածը ձեռք կբերի դեղին գույն: Քամել և թողնել որպեսզի այն տիղմազատվի: Օրական 2 անգամ, հաց ուտելուց հետո, խմել 1 ճաշի գդալի ստացված թուրմից:
6. Խուլ եղինջ (եղինջամայր)

• 1ճաշի գդալ խուլ եղինջի ծաղիկները լցնել մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել թրմվի 30 րոպե և ստացված թուրմից խմել 1 բաժակ, օրական 3 անգամ : Կարելի է նաև ավելի հաճախակի խմել, սակայն օրական 3 բաժակը պարտադիր է:
Աղբյուրը՝ medicina-netradicionnaja.ru
|