7:08 PM Ինչպես ազատվել որովայնի ստորին հատվածի ճարպաշերտերից` մարզվելով օրական ընդամենը 10-20 րոպե | |
Նախևառաջ անհրաժեշտ է անել 20 խոնարհում, այնպես, որ իրանը լինի հատակին զուգահեռ: Ձեռքերը հանգիստ իջեցնել կամ դնել գոտկատեղին և կատարել ազդրերով 20 շրջանաձև շարժում: Վարժությունը կատարելիս հարկավոր է որովայնը ետ քաշել և ձգել մկանները
Այնուհետև անհրաժեշտ է կատարել 10-90 ցատկ՝ ընդօրինակելով պարանով ցատկերի շարժումներին: Այս ամենից հետո հարկավոր է կատարել ստորև բերված վարժությունները՝ յուրաքանչյուրից հետո կատարելով ևս 10 ցատկ:
1-ին վարժություն. ուղղահայաց մկրատ
Պառկել գետնին, ափերը դնել նստատեղի տակ, գոտկատեղը սեղմել գետնին: Ոտքերը բարձրացնել վերև՝ 90 աստիճանի անկյան տակ, այնուհետև դանդաղ իջեցնել աջ ոտքը՝ ձախը թողնելով սկզբնական դիրքում: Աջ ոտքը բարձրացնել վերև և կրկնել նույն գործողությունը ձախ ոտքով: Կատարել այս վարժությունը 20 անգամ, այնուհետև կանգնել և կատարել 10 ցատկ:
2-րդ վարժություն. «լեռնագնացներ»
Ընդունել գետնից հրման դիրք՝ ձեռքերով ու ոտքերով հենվել գետնին՝ ձեռքերը ուսերի լայնությամբ բացած և ոտնաթաթերի վրա հենված: Աջ ոտքը պոկել գետնից և ծալել: Ծունկն արագ հասցնել կրծքին և վերադարձնել սկզբնական դիրք: Կրկնել նույն գործողությունը ձախ ոտքով: Վարժությունը կատարելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որպեսզի գոտկատեղը չիջնի ներքև, իսկ նստատեղը չձգվի վեր: Կրկնել վարժությունը 20 անգամ և կատարել 10 ցատկ:
3-րդ վարժություն. ծալք
Նստել հատակին, ձեռքերը հենել գետնին՝ մեջքի ետևում: Ծնկներն արագ մոտեցնել կրծքին՝ լարելով որովայնի մկանները և իրանով ձգվելով առաջ: Այդ բոլոր շարժումները հարկավոր է անել միաժամանակ: Սկզբնական դիրք վերադառնալիս՝ ոտքերը հարկավոր է ուղղել, բայց չդնել գետնին: Կրկնել վարժությունը 20 անգամ և կատարել 10 ցատկ:
4-րդ վարժություն. ոտքերի բարձրացում նստած դիրքից
Նստել ամուր աթոռին, ուղղվել, ձգել որովայինի մկանները, երկու ձեռքով բռնվել աթոռի եզրից և ծալած ոտքերը մոտեցնել կրծքին: Այս վարժությունը կատարելիս չի կարելի թեքել իրանը (հարկավոր է մարզել միայն որովայնի մկանները): Կրկնել վարժությունը 20 անգամ և ավարտել մարզանքը 10 ցատկով:
Նյութի աղբյուրը՝ belleza-salud.ru | |
|
Всего комментариев: 0 | |