7:48 PM 8 վատ սովորություն, որոնք կարող են վնասել երիկամները | |
Երիկամները օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկն են: Դրանք պատասխանատու են օրգանիզմի միզարձակման պրոցեսի համար, մաքրում են ավելորդ ջուրը և օրգանիզմի ավելորդ նյութերը: Հաշվի առնելով օրգանիզմի համար երիկամների կարևորությանը, պետք է հոգ տանել դրանց համար: Ներկայացնում ենք վատ սովորություններ, որոնք կարող են վնասել երիկամները և անում եք դրանք ամեն օր: 1. Միզապարկը ժամանակին չդատարկելը Մեզը միզապարկում երկար պահելը վատ սովորություն է: Այն կարող է մեծացնել մեզի ճնշումը երիկամների վրա և հանգեցնել երիկամային անբավարարության ու անմիզապահության: 2. բավարար քանակությամբ ջուր չխմելը Երիկամաները վնասելու ամենահիմնական պատճառներից մեկը անբավարար քանակությամբ ջրի օգտագործումն է: Եթե օրգանիզմը բավարար չափով խոնավություն չի ունենում, երիկամների արյան հոսքը դանդաղում է, ինչը հանգեցնում է արյան մեջ տոքսինների կուտակման: 3. աղի մեծ քանակությամբ օգտագործումը Աղը կարևոր է օրգանիզմի համար, սակայն բժիշկները պնդում են, որ պետք է սահմանափակել դրա ընդունումը: Մեծ քանակությամբ օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը և ճնշում գործադրել երիկամների վրա: Օրական չպետք է օգտագործել 5.8 գրամից ավելի աղ: 4. ցավազրկողների կանոնավոր օգտագործումը Դեղամիջոցների մեծ մասն ունի կողմնակի ազդեցություն և կարող է վնասակար լինել նաև երիկամների համար: 5. չափազանց շատ սպիտակուցների օգտագործումը Սպիտակուցները լավ են օրգանիզմի համար, բայց կարմիր մսի և սպիտակուցներով հարուստ այլ սննդամթերքների օգտագործումը կարող են մեծացնել երիկամային հիվանդությունների զարգացման վտանգը: 6. չափից շատ ալկոհոլի օգտագործումը Չափից շատ ալկոհոլի օգտագործումը կարող է վնասել երիկամները: Ալկոհոլը հարուստ է տոքսիններով, որը ճնշում է երիկամները և վնասում դրանք: 7. չափից շատ կոֆեինի օգտագործումը Կոֆեինի մեծ քանակությամբ օգտագործումը ոչ միայն բարձրացնում է արյան ճնշումը, այլև ճնշում է գործադրում երիկամների վրա և կանոնավոր օգտագործումը կարող է վնասել երիկամները: 8. տարածված վարակների անտեսումը Վարակների, մասնավորապես՝ մրսածության, հազի, ֆարինգիտի անտեսումը կարող է վնասել երիկամները: Մարդիկ, ովքեր ունեն երիկամների հետ կապված խնդիրներ ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ և ավելի հաճախ են հիվանդանում: ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |