12:57 PM Դիետիկ աղցան՝ կազմվածքը շատ արագ կարգի բերելու համար | |
Տոներից հետո բոլորն էլ ցանակնում են արագ կարգի բերել կազմվածքը, սակայն երբեմն դա կարող է շատ բարդ խնդիր լինել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի համեղ ու յուրահատուկ դիետիկ աղցան, որը շատ սննդարար ու հագեցնող է, սակայն կօգնի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս աղցանի 100 գրամում պարունակվում է ընդամենը 33.27 կկալ (ինչպես նաև՝ սպիտակուցներ՝ 1.95, ճարպեր՝ 0.36, ածխաջրեր՝ 5.61), ուստի այն կարելի է ուտել նույնիսկ երեկոյան ուշ ժամերին:
Բաղադրությունը.
· կաղամբ,
· գազար,
· 1 հատ կարմիր սոխ,
· 15 գրամ սամիթ,
· ½ բաժակ բնական յոգուրտ,
· 2 ճ.գ. մանանեխ (սերմերով),
· 1 ճ.գ. ջուր,
· 2 թ.գ. կիտրոնի հյութ,
· աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Կաղամբն ու սոխը մանր կտրատել, իսկ գազարը մանրացնել քերիչով: Յոգուրտին ավելացնել մանանեխը, ջուրն ու կիտրոնի հյութը և լավ հարել, այնուհետև ստացված սոուսը խառնել բանջարեղենին: Խառնել և ավելացնել աղ ու պղպեղ:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |