1:08 PM Ինչպես կարգավորել արյան ճնշումը յոդի օգնությամբ | |
Արյան գերճնշման դեպքում զգացողությունները շատ տհաճ են լինում: Նախ նկատվում են պարբերական գլխացավեր, սրտխփոց, իսկ այնուհետև ձեռքերի ու ոտքերի մատների թմրածություն և արյան հոսք դեպի գլուխ: Այս ամենը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ուստի խնդիրը հարկավոր է հնարավորինս շուտ կարգավորել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հետաքրքիր մեթոդ, որի օգնությամբ ձեզ կհաջողվի կարգավորել արյան ճնշումը՝ առանց դեղամիջոցներ օգտագործելու:
Այս պրոցեդուրան իրականացվում է երկու փուլով, որի ընթացքում հարկավոր է կատարել 10 օր տևողությամբ դադար:
Այս մեթոդով բուժումն իրականացնելու համար հարկավոր է բամբակյա ձողիկը թրջել յոդի մեջ և օղակ անել մարմնի տարբեր հատվածներում:
· 1-ին օրը՝ ձախ ձեռքի դաստակի շուրջը,
· 2-րդ օրը՝ աջ ոտքի կոճի շուրջը,
· 3-րդ օրը՝ աջ ձեռքի դաստակի շուրջը,
· 4-րդ օրը՝ ձախ ոտքի կոճի շուրջը,
· 5-րդ օրը՝ ձախ ձեռքի արմունկի ծալքի հատվածում (վերևի հատվածում),
· 6-րդ օրը՝ աջ ոտքի ծնկի ծալքի հատվածում (ներքևի հատվածում),
· 7-րդ օրը՝ աջ ձեռքի արմունկի ծալքի հատվածում (վերևի հատվածում),
· 8-րդ օրը՝ ձախ ոտքի ծնկի ծալքի հատվածում (ներքևի հատվածում),
· 9-րդ օրը՝ ձախ ուսից մինչև աջ ազդրը ձգվող կետագիծ,
· 10-րդ օրը՝ աջ ուսից մինչև ձախ ազդրը ձգվող կետագիծ:
Օրվա ընթացքում հարկավոր է յոդը քսել միայն մեկ անգամ՝ գիշերը քնելուց առաջ:
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru | |
|
Всего комментариев: 0 | |