3:30 PM 10 բան, որ չի դադարում զարմացնել տղաներին | |
Շատ երկար եղունգներ Նրանք ծիծաղում են, երբ մենք լացում ենք կոտրված եղունգի համար, սակայն հոգու խորքում իրենք էլ հիանում են երկար ու գեղեցիկ եղունգներով: Հոնքեր հանելը Հենց այս գործողությունը տղամարդկանց 68%-ի կարծիքով ամենասարսափելին է այն բոլոր պրոցեդուրաների մեջ, որ աղջիկները ստիպված են տանել: Դրա պատճառն այն է, որ տղամարդկանց համար մանր ցավն ավելի անտանելի է, քան խոշոր հարվածները: Անհատակ պայուսակներ Անգամ ամենափոքրիկ պայուսակը տեղավորում է բջջային հեռախոս, բանալիներ, դրամապանակ, շրթներկ, սանր, հայելի, ամսագիր, լուսանկար և պահեստային զուգագուլպաներ: Երբ աղջիկն առանց որևէ դժվարության պայուսակի հատակից գտնում է իրեն անհրաժեշտ իրը, տղամարդիկ զարմանքից քար են կտրում: Ինչու ենք մենք թարթչաներկ քսելիս բացում բերանը Այս հարցն այդպես էլ անպատասխան է մնում տղաների 78%-ի մոտ: Եվ միայն հարցվածների 22%-ն է պատասխանել, որ այդպես աչքերն ավելի են դուրս ցցվում: Սա, իհարկե, շատ է զվարճացնում տղամարդկանց, սակայն իրական պատճառն իսկապես այն է, որ այդպես դեմքի մաշկն ավելի է ձգվում, և աչքերն ավելի են լայնանում: Մեր ճամպրուկների չափը Եթե մի քանի օրով տեղ գնալիս տղաներն աշխատում են որքան հնարավոր է քիչ բեռ վերցնել իրենց հետ, ապա աղջիկները հնարավորության դեպքում իրենց տունն էլ իրենց հետ կտանեին: Ինչպես ենք մենք ձմռան սառնամանիքին զուգագուլպաներ հագնում Տղաները, չնայած ոտքի մազերի առատությանը, անգամ -5 ցրտի դեպքում ատամներն իրար են զարկում, իսկ մենք քաջաբար հագնում ենք մեր զուգագուլպաներն ու դուրս գալիս: Իրականում դա շատ վատ սովորություն է և կարող է շատ վտանգավոր ելք ունենալ առողջության համար:
Ինքնատիպ մտածողություն Տղամարդկանց կատակների մշտական թեման: Աղջիկների արարքների անտրամաբանությունն ու ոչ ադեկվատությունը բխում է ոչ թե տրամաբանության բացակայությունից, այլ լրիվ ուրիշ տիպի մտածողությունից: Մեր մտքերը մեծամասամբ կախված են մեր զգացմունքներից ու էմոցիաներից: Վաղուց հայտնի է, որ աղջիկների մոտ ավելի զարգացած է ներքին զգացողությունը, մինչդեռ տղամարդիկ ավելի ռացիոնալ ու կայուն ուղեղ ունեն: Բարձրակրունկներ Սա տղաների ու աղջիկների տարբերակման դասական միջոցն է: Դարեր են անցնում, սակայն կրունկները չեն դադարում զարմացնել տղաներին: Նրանցից շատերը չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կարելի նման կոշիկներ կրել ու դա էլ քիչ է` տեղաշարժվել դրանցով: Ամսվա երեսունհինգերորդ նոր իրը Թեկուզ այն ոչ մի բանի հետ չի սազում: Թեկուզ այն կես աշխատավարձ արժե: Բայց այն հիասքանչ է: Ամենալավն է: Դրանից էլ ոչ ոք չունի: Ինչպես հանել կրծկալն առանց այն արձակելու Սա արդեն սրբության սրբոցն է:) | |
|
Всего комментариев: 0 | |