5:53 PM Ունե՞ք արյան վատ շրջանառություն, սառը ձեռքեր և ոտքեր. ինչպես լուծել այդ խնդիրները | |
Ինչպե՞ս լավացնել արյան շրջանառությունը Շատ ջուր օգտագործեք Անհրաժեշտ քանակությամբ ջրի օգտագործումը չափազանց կարևոր է օրգանիզմի պատշաճ գործունեության համար:Այն խոնավեցնում է օրգանիզմը, խթանում է մարսողությունը և լավացնում է սննդարար նյութերի մատակարարումը բջիջներին: Ըստ դիետոլոգների՝ չափահաս մարդիկ պետք է օրական խմեն 1,5-2 լիտր ջուր: Գինկգո երկբլթակը (գինկոն տերևաթափ խոշոր ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ)լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, որը զգալիորեն լավացնում է հիշողությունը: Կայենյան պղպեղ Կայենյան պղպեղը պարունակում է ակտիվ բաղադրիչ, որը կոչվում է կապսաիցին: Այն լավացնում է արյան հոսքը ամբողջ օրգանիզմով և օրգաններով: Կապսաիցինը նաև ամրացնում է զարկերակների պատերը և մազանոթները: Սխտոր Սխտորն ունի անհաշվելի օգտակար հաատկություններ: Այն լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան ճնշումը և կանխարգելում է արյան թրոմբոցիտների կուտակումը: Սխտորը չափազանց օգտակար է սրտանոթային առողջության համար: Այն նաև նվազեցնում է աթերոսկլերոզի վտանգը: Վայրի շագանակ Վայրի շագանակը շատ օգտակար է արյան վատ շրջանառության դեպքում: Այն պարունակում է ակտիվ բաղադրիչ, որը կոչվում է էսցին: Այն նվազեցնում է բորբոքումը և ամրապնդում է մազանոթների պատերը: Եթերային յուղեր. իմբիրի, ուրցի և հազրեվարդի Եթերային յուղերը լայնացնում են մազանոթները, որի շնորհիվ լավանում է արյան հոսքը դեպի մաշկի մակերես: Դրանք նաև թեթևացնում են ոտքերի և ձեռքերի թմրությունը և թեթևացնում են ձգված մկանները: Ձկան յուղ Ձկան յուղը մեկ այլ առողջարար բնական միջոց է արյան շրջանառության հետ կապված խնդիրների դեպքում: Այն օգնում է զարկերակների պատերից հեռացնել ճարպային կուտակումները, որը հանգեցնում է արյան նորմալ շրջանառության: Կոճապղպեղ Կոճապղպեղը շատ օգտակար է արյան շրջանառությունը խթանելու համար: Կոճապղպեղի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է մարմնում արյան թրոմբների առաջացումը՝ նվազեցնելով սրտանոթային հիվանդությունների վտանգը: Կոճապղպեղը պարունակում է ակտիվ բաղադրիչներ, որոնք մարմնի վրա թողնում են տաքացնող ազդեցություն, հետևաբար լավացնում են նաև արյան շրջանառությունը:
ԲԱՐՈՄԵՏՐ | |
|
Всего комментариев: 0 | |