6:47 PM 5 բնական միջոց՝ օրգանիզմում հորմոնների մակարդակն առանց դեղամիջոցների կարգավորելու համար | |
Քչերն են երբևէ մտածում մարդու օրգանիզմում հորմոնների կատարած դերի մասին: Ոմանք տարիներ շարունակ ապարդյուն փորձում են նիհարել, ոմանք մշտական հոգնածություն են զգում, ոմանց տանջում են գլխացավերը, ոմանց էլ՝ անքնությունը: Այս բոլոր խնդիրները կարող են անլուծելի թվալ, սակայն ամենայն հավանականությամբ պատճառը հորմոնալ խանգարումն է:
Սակայն հորմոնալ խանգարումը կարելի է կարգավորել առանց բժշկի միջամտության կամ դեղամիջոցների, քանի որ հենց մարդու ապրելակերպն ու սննդակարգն են ազդում հորմոնալ բալանսի վրա:
Սակայն, ցավոք, մարդիկ հաճախ օգտագործում են դեղամիջոցներ, որոնք.
1. պարզապես քողարկում են խնդիրը,
2. առաջացնում են կախվածություն,
3. բարձրացնում են այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը (քաղցկեղ, օստեոպորոզ և այլն): Ինչպես կարգավորել հորմոնալ ֆոնը
1. Խուսափել վերամշակում անցած սննդամթերքից
Նման սննդամթերք է համարվում սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենը, սպիտակ շաքարավազը և այլն: Մարդիկ (հատկապոս նիհարել ցանկացողները) սովորաբար խուսափում են ճարպերի գործածությունից և չեն մտածում իրենց առողջության մասին:
Ճարպաթթուներ պարունակող սննդամթերք օգտագործելով՝ մարդը ոչ միայն վերահսկում է հորմոնների մակարդակը, այլև բարելավում է նյութափոխանակությունը՝ դրանով իսկ նպաստելով քաշի նվազմանը: Ուստի սննդակարգը հարկավոր է հարստացնել այնպիսի մթերքով, ինչպիսին է կոկոսյան ընկույզի յուղը, ավոկադոն ու սաղմոնը:
2. Վերահսկել օմեգա-3/6 ճարպաթթուների գործածությունը
Երբ մարդիկ նվազեցրին օմեգա-3 ճարպաթթվի գործածությունը և սկսեցին ավելի շատ օմեգա-6 օգտագործել, մեծացավ քրոնիկ հիվանդություններով ու բորբոքային գործընթացներով տառապող հիվանդների թիվը:
Հարկավոր է հնարավորինս հեռու մնալ օմեգա-6 ճարպաթթուներով հարուստ մթերքից (արևածաղկի յուղ, գետնանուշի յուղ, սոյայի յուղ և այլն) և օգտագործել օմեգա-3 ճարպաթթուներով հագեցած սննդամթերք (հունական ընկույզ, վայրի ձուկ, չիա սերմեր և այլն):
3. Խուսափել տոքսիններից
Օրգանիզմում տոքսինների քանակը նվազեցնելու համար հարկավոր է խուսափել պարաբեններ, պրոպիլենգլիկոլ և լաուրիլսուլֆատ պարունակող կոսմետիկ միջոցներից:
Նաև մեծ նշանակություն կարող է ունենալ պլաստիկից պատրաստված շշորի փոխարեն ապակուց կամ չժանգոտվող մետաղից պատրաստված շշերի գործածությունը:
4. Սուպերմթերք
Սուպերմթերք են համարվում բույսերի բոլոր հատվածները (սերմեր, արմատներ, պտուղներ և այլն), որոնք կիրառվում են ինչպես թարմ, այնպես էլ վերամշակված վիճակում:
Հատկապես օգտակար է ծաղկափոշին, որը տարատեսակ օգտակար նյութերի հարուստ աղբյուր է: Այն պարունակում է 28 միկրոտարր, С, PP, K, E, D վիտամիններ, պրոտեիններ, բնական հակաբիոտիկներ, ֆիտոհորմոններ:
Շաքարների և միկրոտարրերի ճիշտ համադրության շնորհիվ՝ ծաղկափոշին օգնում է բարձրացնել իմունիտետն ու կարգավորել նյութափոխանակությունը, ինչպես նաև բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի առողջական վիճակի վրա:
5. Հոգ տանել սննդակարգի մասին. մանրաթելեր ու ճարպեր
Լուծվող մանրաթելերն օգնում են իջեցնել արյան մեջ պարունակվող խոլոստերինի ու գլյուկոզայի մակարդակները: Այդ մանրաթելերը պարունակվում են վարսակի, ոլոռի, լոբու, խնձորի, ցիտրուսային մրգերի, գազարի, գարու և եզան լեզվի մեջ:
Ճարպերն այն մթերքն են, որոնցից մարդու օրգանիզմը հորմոններ է ստեղծում, ուստի սննդակարգում հարկավոր է անպայման ներառել ավոկադո և կոկոսյան ընկույզի յուղ:
Առողջությունն ամրապնդող կանաչ կոկտեյլ
Բաղադրությունը.
· 2 բաժակ ջուր,
· 2 ճ.գ. կանեփի սերմեր,
· 1 ճ.գ. քունջութի սերմեր,
· 2 թ.գ. սպիրուլինա,
· 2 թ.գ. չիա սերմեր,
· 1 թեյի գդալ կոկոսյան ընկույզի յուղ,
· 1 հատ հասած բանան:
Պատրաստման եղանակը.
1. Քունջութի և կանեփի սերմերը լցնել կոտորակիչի մեջ, ավելացնել ջուրը և 1 րոպե հարել, մինչև դառնա հում կաթ:
2. Ավելացնել մյուս բաղադրիչները և ևս մի քանի րոպե հարել, մինչև դառնա համասեռ զանգված:
3. Խմել սոված փորին:
4. Կոկտեյլին կարելի է նաև ավելացնել սառեցված մթերք (մորի, կիվի, հապալաս և այլն)՝ կոկտեյլը վիտամին C-ով հարստացնելու համար:
Նյութի աղբյուրը՝ econet.ru | |
|
Всего комментариев: 0 | |