7:05 PM 2 բաժակ ջրով ազատվեք մի քանի կիլոգրամից | |
Եթե ցանկանում եք նիհարել մինչև ամառ, սակայն ոչ մի կերպ չի ստացվում, ապա խորհուրդ ենք տալիս դիմել մեր առաջարկած մեթոդին: Պարզապես մեծ քանակությամբ ջուր խմեք: Պարզ է հնչում, սակայն սա ամենաարդյունավետ միջոցն է: Այս պարզ միջոցն օգնում է 2 շաբաթում ազատվել 8-12 կիլոգրամից: Միակ պայմանն այն է, որ պետք է ամեն անգամ՝ ուտելուց առաջ, 2 բաժակ ջուր խմել, և չխմել ուտելուց հետո 2 ժամ: Ջուրը՝ նիհարելու համար Այսպիսով, անհրաժեշտ է ուտելուց ուղիղ 15-20 րոպե առաջ 2 բաժակ ջուր խմել, իսկ ուտելուց հետո մոտավորապես 2 ժամ ոչ մի հեղուկ չխմել: Ուտելուց երկու ժամ անց կարող եք թեյ կամ սուրճ խմել, սակայն պետք է խուսափել թեյի հետ քաղցրեղեն կամ այլ ուտեստներ ուտելուց: Ամենօրյա մենյու Նախաճաշ. 2 բաժակ ջուր խմեք, ապա նախաճաշեք և ուտելուց հետո 2 ժամ ոչինչ մի խմեք: Ճաշ. 2 բաժակ ջուր խմեք և կերեք՝ ինչ կուզեք, սակայն ուտելուց հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի խմեք: Ընթրիք. երկու բաժակ ջուր խմեք և ընթրեք՝ առանց որևէ սահմանափակման: Ջուր կարելի է խմել ուտելուց միայն 2 ժամ անց: Բացի այն, որ այս մեթոդը կօգնի ազատվել մի քանի կիլոգրամներից, այն նաև կմաքրի օրգանիզմը, քանի որ ջուրը դրական է ազդում մարդու մարմնի և ամբողջ օրգանիզմի վրա: | |
|
Всего комментариев: 0 | |