1:46 PM Բնական ըմպելիք, որը կվերականգնի հոդերի շարժունությունն ու առողջությունը | |
Տարբեր բացասական գործոնների հետևանքով (առաջին հերթին վատ սննդի) սինովիալ հեղուկը սկսում է ավելի քիչ արտադրվել և կորցնում է իր մածուցիկությունը,տուժում են աճառային հյուսվածքները, ինչը կարող է հանգեցնել արթրոզի առաջացման:
Ինչպես ամրապնդել հոդերը
Takprosto.cc կայքը ներկայացրել է վարսակից պատրաստվող մի ըմպելիք, որը շատ օգտակար է ծնկների խնդիրներով տառապողների համար: Այն խթանում է ծնկների քսուքի արտադրությունը, մեծացնում դրա քանակը, բարելավում է հոդի ջլերի առաձգականությունը, ինչը զգալի ազդեցություն է ունենում շարժունության ու ակտիվության վրա:
Բացի այդ, այս կոկտեյլը շատ սննդարար է ու համեղ, ուստի կարող է օգտագործվել որպես լիարժեք նախաճաշ կամ ընթրիք:
Բաղադրությունը.
· 250 մլ ջուր,
· 50 գրամ վարսակի փաթիլներ,
· 100 մլ նարնջի հյութ,
· 1 ճ.գ. մանրացրած ընկույզ,
· 1 ճ.գ. մեղր,
· դարչին՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Ջրով և վարսակով պատրաստել վարսակի շիլա, և մինչ այն կսառի, խառնել նարնջի հյութը, դարչինը, մեղրն ու ընկույզները: Ստացված խառնուրդն ավելացնել վարսակին և կոտորակիչով լավ հարել:
Այս կոկտեյլը հարուստ է նյութերով, որոնք պատասխանատու են սինովիալ քսուքի արտադրման համար և նպաստում են օրգանիզմու տեղի ունեցող գործընթացների կարգավորմանը: Այս սննդակարգը ոչ միայն ընդամենը 2 շաբաթում վերականգնում է հոդերի առողջությունն ու շարժունությունը, այլև օգնում է կարգի բերել կազմվածքը: | |
|
Всего комментариев: 0 | |