Приветствую Вас, Гость! Регистрация RSS

sedablog.ru

Воскресенье, 2025-07-20
Главная » 2017 » Январь » 14 » 9 բնական ու անցավ միջոց՝ շագանակագեղձի ադենոման բուժելու համար
loading...
4:02 PM
9 բնական ու անցավ միջոց՝ շագանակագեղձի ադենոման բուժելու համար


 

 

Շագանակագեղձը հունական ընկույզի չափ փոքրիկ գեղձ է, որը գտնում է ուղիղ աղիքի առջևի հատվածում՝ միզապարկի տակ: Ուղիղ աղիքն օրգան է, որը տեղակայված է շագանակագեղձի և միզապարկի ետևում, մինչդեռ միզուկը մի խողովակ է, որի միջոցով մեզն ու սերմնահեղուկը դուրս են գալիս օրգանիզմից: Չնայած, որ շագանակագեղձը կենսական լուրջ նշանակություն չունի, այն շատ կարևոր է վերարտադրողական ֆունկցիայի կատարման համար:

Ներկայում շագանակագեղձի խնդիրները բավական տարածված են և որպես կանոն հիմնականում հանդիպում են 50 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Շագանակագեղձի ամենատարածված խնդիրներն են բորբոքումն ու մեծացումը:

Այս խնդրի երկու հիմնական ախտանաշանները հաճախամիզությունն ու միզազատության խանգարումներն են: Մեծ մասամբ՝ կարող են նկատվել նաև ցավեր ոտքերի, մեջքի ստորին հատվածի և ազդրերի հատվածում:

Ինչպես բուժել շագանակագեղձի մեծացումը

1.      85 գրամ նեխուրի արմատները (մանրացրած)և 25 գրամ դդմի սերմերը խառնել, ավելացնել 1 թ.գ. ձիթայուղ և կիտրոնի հյութ: Բոլոր բաղադրիչները լավ խառնել  և ընդունել օրական 1 ճ.գ. քնելուց առաջ:


2.      Կարելի է նաև ամեն օր արևածաղկի սերմեր ուտել: Սակայն սերմերը հարկավոր է ուտել երեկոյան 17:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ օրգանիզմը դրանք շատ ավելի լավ է յուրացնում:


3.      Ոչ շատ մեծ սոխին խառնել 1 ճ.գ. մեղր և օգտագործել այդ խառնուրդն ամեն օր:

4.      ½ բաժակ տաք կաթին ավելացնել 40 կաթիլ սպիրտի լուծույթ (20%) և ընդունել այս ըմպելիքն օրական 3 անգամ ուտելուց առաջ:

5.       Մի բաժակ եռման ջրին ավելացնել 1 ճ.գ. պնդուկի չոր տերևներ և թրմել մինչև սառի: Ընդունել օրական մի քանի անգամ 2 ճ.գ.:

6.      Կարելի է նաև մեկ ամիս շարունակ օրական 3 անգամ 0.33 մլ դդմի յուղ խմել:

7.      2 շաբաթ շարունակ ամեն օր լորի ձու ուտելը նույնպես շատ օգտակար է:

8.      3 ճ.գ. քերիչով մանրացրած ծնեբեկին ավելացնել 30 մլ ջուր, եռացնել, այնուհետև քամել և օգտագործել ստացված եփուկը օրվա ընթացքում:

9.      4 բաժակ ջուրը եռացնել, ավելացնել 30 գրամ մանրացրած սոճի և եռացնել ևս 10 րոպե:Ստացված եփուկը քամել, բաժանել 5 մասի և խմել օրվա ընթացքում:
 

Նյութի աղբյուրը՝ www.naturalcuresandhomeremedies.com

Просмотров: 5228 | Добавил: sedablog1 | Рейтинг: 0.0/0
loading...
Всего комментариев: 0
avatar