
Դդմի դիետան կարելի է համարձակ առաջարկել այն մարդկանց, ովքեր ձգտում են նիհարել արդյունավետ և բավականին արագ: Երկու շաբաթվա համար նախատեսված դիետան հնարավորություն է տալիս ազատվել ութ կիլոգրամ ավելորդ քաշից:
Դդումը նիհարելու և առողջության համար
Նիհարելուց բացի դդմի ճաշացանկը օրգանիզմին կարող է բերել ոչ պակաս օգուտ, ինչը բնորոշ չէ շատ դիետաներին: Զարմանալի չէ, քանի որ դդումը օգտակար նյութերի բազմազանությամբ և դրանց քանակով առաջինն է բանջարեղենների մեջ: Օրինակ` պրովիտամին «A»-ի պարունակությամբ դդումը հինգ անգամ գերազանցում է գազարին:
Տեսողության հետ խնդիրներ ունենալու դեպքում ակնաբույժները խորհուրդ են տալիս օրակարգի մեջ ներառել ավելի շատ դդում և դդմի հյութ: Դդումը առատորեն «առաջարկում է» նաև «Е», «С», «РР» վիտամինները, «В» խմբի վիտամինները և այլն:
Դդումը իր մեջ պարունակող երկաթի քանակությամբ համարվում է չեմպիոն բանջարեղենների մեջ, այն պարունակում է նաև կալիում, կալցիում, մագնեզիում, պղինձ և ցինկ:
Դդումը պարունակում է նաև վիտամին T, որը նպաստում է ճարպային ծանր կերա-կուրները ավելի լավ մարսելուն: Դրա պատճառով էլ դիետոլոգները սիրում են դդումը և խորհուրդ են տալիս այն մարդկանց, ովքեր ունեն ավելորդ քաշ:
Սակայն հում դդում օգտագործելը կարող է վտանգավոր լինել ստամոքսաղիքային տրակտի կամ ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիաների ժամանակ: Ընդ որում, սա ճիշտ է շատ բանջարեղենների և մրգերի համար:
Դդմի դիետա նիհարելու համար
Դդմի դիետան հնարավորություն է տալիս երկու շաբաթում ազատվել ութ կիլոգրամ ավելորդ քաշից:
Ի սկզբանե նշենք, որ առավելագույն արդյունքի հասնելու համար ճաշացանկից պետք է բացառել շաքարավազը և աղի օգտագործումը հասցնել նվազագույնի:
Ցերեկային ճաշացանկի կալորիականությունը պետք է լինի 1000-1200 կկալ:
Դիետայի ընթացքում ըմպելիքներից կարելի է օգտագործել չգազավորված հանքային ջուր, դառը սուրճ (թեյ):
Կարելի է թեթևակի ուտել մրգեր և հում դդմի կտորներ, սակայն ամբողջական արդյունքի համար անհրաժեշտ է քաղցր մրգերը նույնպես բացառել:
Ամեն օր նախաճաշը սկսվում է բանջարեղենով կամ մրգերով պատրաստած դդմի աղցանով: Ընթրել 18:00-ից հետո չի կարելի:
Դդմի դիետայի ճաշացանկը
Դդմի դիետայի ճաշացանկը բավականին բազմազան է: Դիտան նախատեսում է 4 օրից բաղկացած ցիկլերի հաջորդականություն: Հինգերորդ, իններորդ, տասներեքերորդ օրերից ցիկլը նորից կրկնվում է:
I օր
Նախաճաշ
Դդմագազարային աղցան՝ ցողված միայն կիտրոնի հյութով:
Դդմից շիլա. 200 գրամ խորանարդների ձևով կտրատված դդումը ջրում շոգեխաշել 30 րոպե, ավելացնել մեկ ճաշի գդալ բրինձ կամ ձավար և շոգեխաշել ևս 30 րոպե, պատրաստի շիլային քիչ քանակով աղ ավելացնել: Նրանք, ովքեր սովոր չեն միայն բուսական մթերքով սնվել, շիլային կարող են ավելացնել անյուղ կաթի քիչ քանակություն:
Ճաշ
Դդումով ապուր, որի մեջ ավելացնում են գազար, բուլղարական պղպեղ և, ցանկության դեպքում, կարտոֆիլ: Եփվում է թույլ կրակի վրա: Վերջում ավելացնել մի գդալ բուսական յուղ, լոլիկ, կանաչի և մի փոքր աղ:
Աղցան դդումից և խնձորից. Քաղցր խնձորը և դդումը քերիչով քերել, ավելացնել կիտրոնի հյութ կամ անյուղ յոգուրտ (կեֆիր):
Ընթրիք
Դդումը շոգեխաշել, կտրատել շերտերով և թխել մինչև 1800C տաքացրած վառարանում: Պատրաստի ուտեստին ավելացնել կիտրոնի հյութ: Պատրաստելուց հետո կտորներին մեկ թեյի գդալ մեղր կարելի է քսել:
II օր
Նախաճաշ
Դդմի շիլա (տես I օր) և աղցան
Ճաշ
Համեմունքով և կանաչիներով անյուղ ապուր (կամ էլ դդմի ապուր ինչպես I օրը):
Դդմամրգային միջուկով կարկանդակներ:
Ընթրիք
Սալորով, խնձորով թխվածք, 150 գրամ անյուղ կաթնաշոռ:
III օր
Նախաճաշ.
Դդմի շիլա և աղցան:
Ճաշ.
Մսից կոլոլակով ապուր:
Ընթրիք.
Արքայախնձորով և դդմով աղցան, 150 գրամ կաթնաշոռ:
IV օր
Նախաճաշ.
Դդմի շիլա և աղցան:
Ճաշ.
Բանջարեղենով ապուր կամ բորշ, շոգեխաշած բիբար:
Ընթրիք.
Դդմի ռագու սնկով, գազարով, սոխով՝ բուսական յուղով պատրաստված:
Դդմով բաղադրատոմսեր
Դդմով կարկանդակներ. օգտագործել թարմ խմոր: Միջուկը. մանր խորանարդիկներով կտրատված և համեմված դդումը հիանալի միջուկ է: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել սալոր, խնձոր կամ ցանկացած թթու միրգ:
Ինչպե°ս ճիշտ դուրս գալ դդմով դիետայից
Ինչպես մյուս դիետաների դեպքում, սրա դեպքում էլ չարժի միանգամից նետվել կալորիական սնունդի վրա, ամբողջությամբ մի բացառեք դդումը, կերեք կաթնաշոռ:
Աղբյուր՝ med-practic.com
|