
Այս համեղ արևադարձային միրգը շատերն են սիրում, սակայն դրա օգտակարության և բուժական հատկությունները ոչ բոլորին է ծանոթ: Բանանի օգտակար հատկանիշները ներկայացրել է Healthy Life Tricks-ը:
Ընկճախտ (դեպրեսիա)
Ընկճախտով տառապողների շրջանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բանանի օգտագործումից հետո նրանց վիճակը զգալիորեն բարելավվել է: Դա տեղի է ունենում տրիպտոֆան տեսակի սպիտակուցի առկայության շնորհիվ, որը մեր օրգանիզմը վերածում է սերոտոնինի` երջանկության հորմոնի, որը հանգստացնում է և բարելավում տրամադրությունը:
Նախադաշտանային ախտանիշ
Դեղահաբերի փոխարեն կարող եք բանան ուտել: Բանանում առկա B6 վիտամինը կարգավորում է գլյուկոզայի մակարդակը` անմիջականորեն ազդելով տրամադրության վրա:
Սակավարյունություն (անեմիա)
Բանանի պարունակության մեջ առկա երկաթի մեծ քանակությունը խթանում է հեմոգլոբինի արտադրությունը`օգնելով վերականգնել արյան կարմիր գնդիկները:
Արյան ճնշում
Բանանի պարունակության մեջ առկա կալիումն ու աղի քանակությունը հիանալի համադրություն են արյան բարձր ճնշման դեմ պայքարելու համար:
Ուղեղ
Բանանը բարելավում է ուղեղի աշխատանքն ու ուշադրությունը կալիումի հարուստ պարունակության շնորհիվ:
Փորկապություն
Բանանը հարուստ է մանրաթելերով և նպաստում է մարսողական համակարգի նորմալ աշխատանքին` առանց լուծողականների կիրառության:
Այրոց
Բանանը դրականորեն է ազդում օրգանիզմի վրա բարձր թթվայնության պարագայում` պայքարելով այրոցի զգացողության դեմ:
Մոծակի խայթոց
Տարատեսակ քսուքների դիմելուց առաջ ցավը հանգստացնելու համար խայթոցից տուժած հատվածն անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի մասով տրորել: Դա հանգստացնում է այտուցվածությունն ու գրգռվածությունը:
Նյարդեր
Բանանը հարուստ է վիտամին B-ով, որը հանգստացնում է իմունային համակարգը: Քաղցրի կամ կալորիականությամբ հարուստ ուտելիքի փոխարեն օգտագործեք բանան ցանկացած սթրեսային իրավիճակում հանգստանալու համար:
Խոց
Բանանը բուժիչ է համարվում աղիքային հիվանդությունների ժամանակ իր փափկության շնորհիվ: Բանանն այն ուտելիքն է, որը թույլատրվում է ուտել խոցի անգամ ամենաբարդ տեսակի ժամանակ: Բանանը չեզոքացնում է թթվայնությունը և գրգռվածությունն օրգանիզմում` պաշտպանիչ շերտ ստեղծելով ստամոքսում:
|